Հունվարի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների միջև, որը նվիրված էր Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրի ածխաջրածնային պաշարների համատեղ հետախուզման, մշակման և յուրացման մասին Ադրբեջանի Հանրապետության և Թուրքմենստանի Հանրապետության կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:
Թուրքիան ողջունել է Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, հայտնում է minval.az-ը: «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Թուրքմենստանի կառավարությունների միջև Կասպից ծովի «Դոստլուգ» հանքավայրի ածխաջրածնային պաշարների համատեղ հետախուզման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: