ՀՀ ՊՆ նախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ նախարարի հետ: Նրանք քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: