38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում

ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում
16.01.2021 | 12:31

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցում ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում։
«Լեռնային Ղարաբաղում շարունակվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կոնտինգենտի կողմից խնդիրների կատարումը։ Հրադադարի ռեժիմի պահպանման խախտումներ չեն եղել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Այսօրվա դրությամբ՝ արդեն վերադարձել է 49 461 մարդ: Ռուս ինժեներական խմբերը մաքրում են տարածքը չպայթած արկերից: Մինչ օրս ստուգվել է 751 շենք, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ: Մաքրվել է ավելի քան 200 կմ ճանապարհ, 529 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 23 406 պայթյունավտանգ առարկա:
Համագործակցելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ և ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ՝ Մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը իրականացնում են որոնողական և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման աշխատանքներ:


Կազմակերպվել է լրացուցիչ խմբի աշխատանքը Քարվաճառի շրջանում մահացածների մարմինների որոնման աշխատանքների համար: Տեղի բնակիչների բողոքների և անհայտ կորած զինծառայողների, քաղաքական անձանց վերաբերյալ տվյալներ հավաքագրելու համար մինչ օրս թեժ գիծ է ստացվել 575 հեռախոսազանգ:
Խաղաղապահ գործողության գոտում շարունակվում է ավտոշարասյուններ ուղեկցելու խնդրի կատարումը: Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովել է Ադրբեջանի զինված ուժերի 7 ավտոշարասյուների անվտանգ անցումը, այդ թվում՝ 3 շարասյուն շինանյութերով՝ Լաչինի միջանցքով և Կարմիր շուկա-Շուշի ճանապարհի հատվածով:


Հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման առաջադրանքների կատարմանը զուգընթաց, ռուս խաղաղապահ ուժերի կոնտինգենտը իրականացնում է դիտակետերի ինժեներական սարքավորումներ և տեղակայման վայրերի բարելավում:
Մենք այժմ Ստեփանակերտի տարածքում գտնվող թիվ 1 ռուսական ռազմական հիվանդանոցում: Այստեղ երկրորդ օրն է՝ իրականացվում են ռուս խաղաղապահ ուժերի կոնտինգենտի զինծառայողների պատվաստումները Քովիդ-19-ի դեմ՝ ռուսական Սպուտնիկ պատվաստանյութով: Այսօր պատվաստվել է 127 զինծառայող: Ռուս խաղաղպահ կոնտինգենտի բոլոր զինծառայողների ամբողջական պատվաստումներըկավարտվեն 2021 թվականի փետրվարի 28-ին»,- ասել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի կենտրոնի ղեկավարի տեղակալ գնդապետ Դմիտրի Պերեպելկինը:

Դիտվել է՝ 4660

Մեկնաբանություններ