Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մշտադիտարկման կենտրոնի տեղակայման վայրն Աղդամն է: Կառուցումն արդեն սկսվել է: Առաջին փուլում այնտեղ ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող: Մեր զինվորականներն արդեն սկսել են ուղևորվել»,- ասել է Չավուշօղլուն: Նա հավելել է, որ դա կլինի ոչ մեծ մշտադիտարկման կենտրոն, անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնվել: «Եթե ապագայում առաջանա անհրաժեշտություն, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք և անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերենք»,- նշել է թուրք նախարարը: