Արցախի պաշտպանության բանակը հայտարարում է, թե համացանցում շրջանառվող տեսանյութը, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի, իրականությանը չի համապատասխանում: Վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել, և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: