30 զրահամեքենա և ռազմական բեռնատար թուրքական զորքերի շարասյան կազմում հինգշաբթի շարժվել են Սիրիայի սահմանից դեպի Իդլիբ նահանգի հարավային շրջաններ՝ հայտնում է «El Nashra» պորտալը: Թուրք զինվորները դիրքեր են գրավել դիտակետերի շուրջ լեռնային Ջեբել էզ-Զավիա քաղաքում, որը վերահսկվում է սիրիական զինված ընդդիմության կողմից: Ավելի վաղ այս տարածք էին տեղափոխվել թուրք զինվորականները Հալեպ և Համա նահանգներից:
Նրանց դիրքերը սիրիական բանակի կողմից արգելափակվել էին բոլոր կողմերից հունվարին ավազակային կազմավորումներից հյուսիսարևմտյան դեէսկալացիայի գոտում մի քանի բնակավայրերի ազատագրումից հետո: