Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ԵԽԽՎ-ն Թուրքիային իր տեղն է ցույց տալիս

ԵԽԽՎ-ն Թուրքիային իր տեղն է ցույց տալիս
13.10.2016 | 15:54

ԵԽԽՎ հոկտեմբերի 13-ի լիագումար նիստում քննարկվում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակը:


Եվրոպացի պատգամավորները ընդգծեցին՝ Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր լինել, եթե դրա համար չեն աշխատում, այնուհետև հորդորեցին տեր կանգնել օրենքի ուժին, ժողովրդավարությանն ու կառավարման համակարգին: «Շատ լավ է, որ մենք այստեղ հավաքվել ենք՝ քննարկելու Թուրքիայում հուլիսի 16-ից հետո ստեղծված իրավիճակը: Որպես քաղաքական գործիչներ՝ մեր նպատակը պետք է լինի բացառել ճնշումները: Թուրք գործընկերներ, հրաշալի է, որ այստեղ եք, սակայն մի մոռացեք, որ քաղաքական գործիչները պետք է ամեն ինչ անեն՝ բացառելու ճնշումները»,- ասաց ֆրանսիացի պատգամավոր Ժան- Կլոդ Իգնոնը:


Ելույթ ունեցող պատգամավորներին մտահոգում էր, որ հեղաշրջման փորձից ընդամենը ժամեր անց սկսեցին քաղաքացիների ձերբակալել՝ կասկածելով գյուլենական գաղափարախոսություն ունենալու համար: Բանախոսները զարմացած են՝ ինչպես կարողացան այդքան կարճ ժամանակահատվածում հասկանալ, թե ով է պատասխանատու կատարվածի համար:
«Ճիշտ չէ, երբ լրատվամիջոցներ են փակվում, դատավորներ են կալանավորվում, փողոցներում քայլող քաղաքացիների են բերման ենթարկում, որովհետև դեմ են իշխանություններին: Սա ճիշտ չէ, չի կարելի նման բան թույլ տալ: Չավուշօղլուն նախօրեին խոսեց մահապատժի մասին, սակայն չի կարելի նման բան թույլ տալ»,- ասաց դանիացի Միքայել Յենսենը:


Թուրքիայում ժողովրդավարության բացակայության և ճնշումների մասին առավել մանրամասն խոսեց քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Հիսյար Օզսոյը: Նա ներկաներին հայտնեց, որ հուլիսի 16-ից հետո Թուրքիայի իշխանությունները փակել են քրդական հեռուստաընկերությունները, նույնիսկ մանկական և երաժշտական, առանց պատճառաբանության՝ կալանավորել են հազարավոր մարդկանց, բռնություն են գործադրում քաղաքացիների նկատմամբ:
«Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջման փորձի անվան տակ տեռորի են ենթարկում մարդկանց»,- հայտարարեց Թուրքիայի պատգամավորը:
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 40 հազար մարդ է ձերբակալվել, 20 հազարը՝ կալանավորվել, 79 հազար մարդ պաշտոնանկ է արվել:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ