ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող կոալիցիայի օդանավերի կողմից իջեցված զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակը հասցվել է քրդերի ջոկատներին, որոնք պաշտպանում են Սիրիայի Քոբանի քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից: Այդ մասին իր Twitter-ի էջում գրել է քրդական ուժերի Փոլադ Կանը:
Ավելի վաղ՝ ԱՄՆ-ի հրամանատարությունը հաղորդել էր, որ անցած գիշեր ամերիկյան ռազմա-տրանսպորտային օդանավերը զենք, զինամթերք և դեղորայք են իջեցրել խմբավորման դեմ մարտեր մղող քրդերի համար: Ամերիկյան օդանավերն արդեն 135 ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման ուժերին և լուրջ վնասներ պատճառել խմբավորմանը: Չնայած սրան՝ Քոբանիի ճակատագիրը դեռևս մնում է վտանգի տակ: