Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինչի՞ն է միտված դիալեկտիկան

Ինչի՞ն է միտված  դիալեկտիկան
15.04.2014 | 11:26

Դիտենք լոկ: Հոգևոր շերտ. ամեն ինչում Աստծո կամքն է, մեր գլխից մի մազ չի ընկնում առանց Իր կամքի: Էլ առավել, որ Խաչելության շաբաթվա առաջին օրը կատարվեց վարչապետի նշանակումը: Հետո` նմանը նմանին է «գտանում», ու «նշանակվածն» ընդամենը ձգողականության օրենքի մեջ է հանրության պահանջարկ-առաջարկի հետ, որքան էլ դաժան լինի ձևակերպումը: ՈՒ քանի որ շաբաթն ավարտվում է Հարությամբ, պետք չէ շատ հուսահատվել: Շատ դաժան չլինելու համար էլ չենք հիշեցնում, որ աշխարհի վերջին օրերի համար «նախատեսված» է` ոչ միայն «շատերը» վարչապետ կդառնան, այլև ազգը ազգի վրա կբարձրանա, եղբայրը` եղբոր, ու տաճար կմտնի (գիտեք` ով)` «այնտեղ նստելու համար» (Աստվածաշունչ):
Քաղաքական շերտ: Գաղափարականին չենք անդրադառնալու, հասկանալի պատճառով: Որովհետև այդպիսին չկա: Քաղաքականության համար էլ խելք պետք չէ: ՈՒստի դիտենք պրագմատիկ ինչ հարց լուծվեց: Եվ արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն այն բանալին էր, որը լուծում էր տալու կուտակված հարցերին` ընդհուպ մինչև «կուտակայինի» տնտեսական-քաղաքական բլոկ:
Ամեն բան կախված է ԲՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքից և վերջիններիս՝ կառավարության տաշտի մերձեցումից: Դաշնակցության մասով Սերժ Սարգսյանն ինքն է հարցերը լուծել: ԲՀԿ-ի մասով բաց է: Պետք է նախ սպասել` Քոչարյանի, ըստ ամենայնի այսօր-վաղը, արտաբերելիք խոսքին: Որից հետո հասկանալի կլինի, թե ինչ է սպասում Հովիկ Աբրահամյանին հետայսու` բացի ռեալ բեռից, որպես լրացուցիչ «բեռ»:
Եթե Քոչարյանը խոսեց իր նման` «ծնոտը» ձգած, նորաթուխ վարչապետին լավ օրեր չեն սպասելու, որովհետև ԲՀԿ քաղաքական բլոկը, որքան էլ Գագիկ Ծառուկյանն ունի սիրուն աչքեր, որոնք իդենտիֆիկացված են Բիձինա (Դոդո) Իվանիշվիլու հետ, Հովիկին, որին առանց այն էլ հեշտ օրեր չեն սպասում, որովհետև նրա դեմ է ողջ հասարակությունը (տե՛ս սոցցանցերում կատարվողը), նրա դեմ է ՀՀԿ-ի գաղափարական հատվածը (տե՛ս ՀՀԿ խորհրդի տեսագրությունը և ՀՀԿ-ականների դեմքերի արտահայտությունը, բացի Թոխմախից ու մնացածից), ասել է՝ նրան բավականին դառը ճակատագիր բաժին կհասնի:
Չնայած կա մի «իզ», ուր կարող են Հովիկի ու Քոչարյանի շահերը մեկտեղվել: Այսօրվա վիճակը բավականին նման է իննսունութի վիճակին, երբ տեղի ունեցավ թավշյա հեղաշրջում: Չնայած այս դեպքում ուժայինները Սերժ Սարգսյանի իրավասության ներքո են: Այնուհանդերձ, Քոչարյան-Ծառուկյան-Աբրահամյան տրիոն եթե կարողացավ իր նման «տակից» մի քանի ՀՀԿ-ականներ դուրս բերել, էլ չենք ասում, որ վարչապետի հայտ ներկայացրած ՕԵԿ-ն էլ նեղանա ու դուրս գա կոալիցիայից, ապա կարող է և լինել նոր կոնֆիգուրացիա: Սա, իհարկե, հեռահար ու մասամբ անիրական հաշվարկ է, բայց և դրանից Հովիկի հանապազօր հոգսերը չեն պակասում:
Մի փոքր էլ աշխարհաքաղաքական շերտին անդրադառնանք. արձանագրելու՝ Հովիկն այս առումով անհասկանալի է: Չէ, ոչ լեզուների իմացության, ներկայանալի լինելու առումով: Անդրանիկ Մարգարյանը նույնպես չէր փայլում լեզուների իմացությամբ: Պարզապես պետք է արձանագրել, որ Անդրանիկ Մարգարյանի ժամանակ այսպես սուր չէր հակամարտությունը Արևմուտք-Ռուսաստան «տանդեմի» միջև, որն այսօր կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին: Եվ այս առումով Աբրահամյանի «ռանգի» վարչապետը հասկանալի չէ ոչ միայն Արևմուտքի, այլև, ու հաստատ, Ռուսաստանի համար:
Մնաց մեկ կետ. տնտեսություն: Կարո՞ղ է մի քանի տարում օլիգարխիկ վիճակի հասած, ՀՀ թիվ մեկ օլիգարխի հետ գիտակցված խնամիացած, բոլոր օլիգարխ-հեղինակությունների հետ խնամի-սանիկ հարաբերություններ հաստատած, ամեն ինչում, ընդհուպ մինչև գյուղացիների դիզվառելիքում «մասնակցություն» ունեցած մեկը շարժել առանց այն էլ դաժանորեն անշնչացած հայաստանյան տնտեսությունը:
Երբե՛ք:
Հարցնում եք` մի լավ բան չկա՞ էդ մարդու նշանակումում:
Կա՛: Նրա ֆիասկոն վերջապես ասպարեզից կհանի նրան ու իր տեսակին:
Ինչին էլ կարծես միտված է ողջ դիալեկտիկան:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ