«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Սողացող վերադասավորումներ

Սողացող  վերադասավորումներ
31.01.2014 | 01:33

Աշխարհը շունչը պահած սպասում է` ինչո՞վ կավարտվի պայքարը Մայդանում: Սցենարները շատ չեն: Եգիպտական ծանոթ «մոտիվն» է, որն ավելի ու ավելի է մոտեցնում ՈՒկրաինայի երկփեղկման (որոշ գնահատումներով` եռափեղկման) ցավալի օրը: Այլ հարց է, թե որքան կերկարաձգվի այն. արդեն միմյանց վրա են «կրակում» ցուցարարները, իսկ սա, խոստովանենք, լրիվ նոր մոտիվ է:

Չարձանագրենք, թե ինչ ծանր վիճակում են հայտնվել նաև Պուտինն ու Ռուսաստանը: Ոչ այն պատճառով, որ Եվրոպան Բրյուսելում գտնվող Պուտինին անգամ ընթրիքի չհրավիրեց, այլ որ հետախույզ Պուտինը, ով միշտ ելքեր է գտել ցանկացած իրադրությունից, այսօր խոր անկարողության մեջ է. սկսվող օլիմպիադան ահավոր կապել է նրա ձեռքերը:

Պարզվում է` օլիմպիադան այն թակարդն էր, որն իր օրերում լարել էր միջազգային հանրությունը ընդդեմ Ռուսաստանի` խիստ մտածված, միլիմետրիկ ու նրբագեղ հաշվարկով անկյուն քշելու համար:

Իր հերթին ՈՒկրաինա պետության անկումն ու մասնատումը ուղիղ գծով նշանակելու են Ռուսաստանի մասնատման ու անկման սկիզբ, ինչպես և նախատեսել է նույն միջազգային հանրությունը իր մարշալ-պլանում:

Դառնանք մեզ ու մեր դարդերին, արձանագրմամբ, որ ուկրաինական դիլեմայի հանգուցալուծումը նոր դասավորություններ է առաջացնելու նաև Հայաստանում` թե՛ արտքաղաքական, թե՛ ներքաղաքական հարթակներում: Չնայած, հայաստանյան ներքաղաքական կյանքն առանց ՈՒկրաինայի էլ բավականին հագեցած է: Այսօր միմյանց դեմ կանգնած ուժերը` իշխանություն և նախկին իշխանություն (շատ չտանջվենք` դիվանագիտական ձևակերպումների համար անձերն ու երևույթները կոչենք իրենց ուղիղ անուններով), շարունակում են վերադասավորման բուռն-սողացող ընթացքը:

Իշխանությունները ՍԴ-ում ժամանակավորապես կասեցրին կուտակայինի «ընթացքը», մեծ մարտը տեղափոխելով մարտի 28: ՀՀԿ ԳՄ-ում նույնքան ուղիղ` նախկիններին և նրանց սատելիտներին հասկացրին` ավելորդ ջանք եք թափում, ձեզ վարչապետի աթոռ, ավելին` իշխանություն տվող չկա:

«Կոնկուրենտ ֆիրման» էլ իր հերթին է նախապատրաստվում առավել մասսայական միջոցառումների, իրար գլխի հավաքում բոլոր բողոքավորներին, ճշգրտում կոմպրոմատների ողջ աշխարհագրությունը։ Ի դեպ, այդ պայքարում նրանք հավասարը չունեն, հենց միայն Սերժ Սարգսյանի` հայտնի կլինիկայի «երիտասարդացման» լուսանկարի տիրաժավորումն ինչ ասես արժեր, գումարած ազատամարտիկների նոր կազմակերպություն ստեղծելու «հրովարտակը»: Ազատամարտիկները միշտ են եղել այդ «ֆիրմայի» ջոկերը: Ազատամարտիկներն այսօր գտնվում են ահավոր ծանր վիճակում, և նրանցից ևս մեկ անգամ «մահապարտներ» կերտելը` արդեն սոցիալական խնդիրների ֆոնին, ոչ մի դժվարություն չի ներկայացնի, մանավանդ որ բուն «Երկրապահում» «նախկիններն» ունեն հավատավորների բավականին լուրջ բանակ` վերից վար, որոնք մեկ անգամ չէ, որ ապացուցել են «ֆիրմային» իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը: ՈՒ թե հայաստանյան «մայդան» լինի, հենց նրանք են «պագրիշկա» հավաքողն ու վառողը, ինչպիսին են բուն Մայդանի «ռադիկալները»:

Այլ հարց է` բանը կհասնի՞ դրան:

Առավել ստույգ` Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը «կարտոնե՞ն» դա։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ