«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ինչո՞ւ տապալվեց Վիլնյուսը

Ինչո՞ւ տապալվեց  Վիլնյուսը
29.11.2013 | 00:40

Վիլնյուսն իր վրա է սևեռել ողջ աշխարհի ուշադրությունը: Առաջին հայացքից այնպիսի ֆիասկո, ինչպիսին ապրեց Արևմուտքն այս գագաթնաժողովում, կարծես թե նույնիսկ Մեծ Մերձավոր Արևելքի տարիներ շարունակվող մղձավանջում չէր գրանցվել: Արևմուտքի մինչ այս եղած հետխորհրդային տարածքը «եվրոպականացնելու» երկու փորձերն էլ անցել էին ուղղակի փայլուն. առաջինը` բուն ԽՍՀՄ-ի քանդումն էր, Արևելյան Եվրոպայի երկրների ԵՄ մուտքով, երկրորդը` գունավոր հեղափոխությունների ժամանակահատվածն էր, որը եվրոպականացրեց Վրաստանը և ՈՒկրաինան` ոչ ԵՄ մուտքով:
Երրորդ փորձը, փաստորեն, տապալվեց փառահեղորեն, կամա-ակամա` միավորներ գրանցելով Ռուսաստանի հաշվեհամարին:
Ինչո՞ւ այսպես եղավ:
ա) Արևմուտքը բավարար չթիրախավորեց Ռուսաստանից և ասոցացվող երկրներից սպասվող մարտահրավերները: Չբալանսավորեց առաջարկ-պահանջարկ փաթեթը, երբեմն անգամ տպավորություն թողնելով, որ լրջորեն անհանգստացած չէ այդ երկրների խնդրով: Ասել է` առարկայական որևէ բան չառաջարկեց:
բ) Արևմուտքի գլուխն անչափ խառն էր իրենով. ԵՄ-ն ու ԱՄՆ-ը տնտեսական վերջին ճգնաժամերից հետո կանգնած են հարատև դեֆոլտի առաջ և անկարող են Ռուսաստանից էներգետիկ և այլ կարգի կախում ունեցող ԱՊՀ երկրները որևէ կերպ պոկելու ՌԴ ազդեցության դաշտից և տանելու դեպի Եվրոպա։
գ) Հին` ծերուկ Եվրոպան և նոր` Արևելյան Եվրոպայի երկրները, խոշոր հաշվով, սկզբունքային այլ մոտեցումներ ունեին ասոցացման խնդրին: Ծերուկ Եվրոպան (Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա) այնքան էլ հետաքրքրված չէր «թեմայով»` ի սկզբանե, և մտածում էր` լինի` լավ, չի լինի` էլի լավ: Իսկ Արևելյան Եվրոպայի երկրների` մերձբալթյան հանրապետությունների, Լեհաստանի համար ասոցացումն ուղղակի հեղինակության խնդիր էր, ինչն էլ նրանք փառահեղորեն դրեցին Ռուսաստանի ոտքերի տակ:
դ) Հնարավոր է կայացավ առևտրային խոշոր գործարք (այդ մասին արդեն ասել ենք)` Իրանը վերցնելու, Սիրիան ու ԱՊՀ երկրները թողնելու շուրջ, որպես միջնաժամկետ ծրագիր:
Ի՞նչ է սպասվում:
Պարզ է, որ Արևմուտքը Ռուսաստանին թույլ չի տա մանևրել իր ուզածով։ Դրա համար, ինչպես մեծ կոմբինատորը, Արևմուտքը կմշակի չորս հարյուր ազնիվ միջոց. սկսած նավթից, վերջացրած չին ույղուրներով, գումարած Թուրքիա, ներքին ցնցումներ և այդպես շարունակ:
Ի դեպ, ժամանակ չեղավ Թաթարստանում` Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի աղետին ուշադրություն դարձնելու, բայց այն նույնպես «հետաքրքիր» էր, զի Թաթարստանում, ինչպես բրիտանական Շոտլանդիայում, «ինքնավարվել»-անջատվելու տենդենցներ միշտ եղել են: Իսկ Թաթարստանն արդեն Ռուսաստան է, չէ՞: Ինչևէ:
Ամփոփելով էլ ասենք, որ Արևմուտքը (առավել ստույգ՝ ԱՄՆ-ն ու յուր արբանյակները) դանդաղ շտապելու քաղաքականության կողմնակից է, ի տարբերություն Պուտինի, որը ցանկանում է ամբողջը և հիմա, որովհետև շատ լավ է հասկանում` ժամանակ չկա, ինչ պոկեց, պոկեց, չնայած այն հանգամանքին, որ ողջ աշխարհը անչափ մեծ հարցականով է նայում նրա Մաքսային միությանը և խոր կասկած ունի` այն երբևէ կկայանա՞, թե՞ ոչ. և ուրեմն` Արևմուտքը փորձելու է ռազմավարորեն հարցը լուծել։
Այն է` վերցնելով նախ կարևորը` Մերձավոր Արևելքը, Սիրիան ու Իրանը, հետո արդեն հերթը կհասնի Ռուսաստանին ու Չինաստանին: ՈՒ երբ հերթը հասնի նրանց, այդ ժամանակ էլ կորոշի. ուժով է վերցնում` սիրո՞վ է տիրում, թե՞ սիրով վերցնում` ուժով է տիրում:
Երկուսն էլ ընդունելի են արևմտյան մտածողության համար` տե՛ս Իրանը, տե՛ս Իրաքը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ