«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Որո՞նք են պլան «ա»-ն, «բ»-ն, «գ»-ն

Որո՞նք են պլան «ա»-ն, «բ»-ն, «գ»-ն
15.11.2013 | 00:37

Տարածաշրջանը շատ հաճախ է վերածվել մաքոքի, սակայն այնպիսի մաքոք, ինչպիսին այս օրերին է շարժման մեջ դրվում, երևի թե չի եղել երբեք: Համաժամանակյա ոտքի վրա են Իրանն ու ԱՄՆ-ը միմյանց հետ առաջ-հետ գործընթացներով, կարելի է ասել` ընդդեմ Թուրքիայի, ընդդեմ Ռուսաստանի: Ադրբեջանն ու Թուրքիան էլ իրենց մշտական խաղերի մեջ են: ԵՄ-ն յուր Վիլնյուսով արդեն սրտի տագնապ է ապրում` ՈՒկրաինայից սպասվող «թիկունքից» հարվածի պատճառով… Ձգենք պաուզան. պետք է այսուհետ կարծել` ՈՒկրաինայի հարցը ևս փակվեց` ԵՄ ասոցացման հարցում. կարևոր չէ՝ խնդիրն առնչվում է Տիմոշենկոյի՞ն, թե՞ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի նկատմամբ ահարկու ճնշումներին, թե՞ հետախույզ Պուտինի` Յանուկովիչի առջև դրած «չեկիստական կոմպրոմատին»: Եզրակացությունը մեկն է. գլոբալ զարգացումներում շատ բան կախված էր ՈՒկրաինայի ԵՄ ասոցացումից, իսկ ասոցացում, ակնհայտ է, տեղի չի ունենա:
Դառնանք մեզ. երեքշաբթի տեղի է ունենալու Սարգսյան-Ալիև երկար սպասված հանդիպումը: Արևմուտքը` ԱՄՆ-ը, կարծես ցանկանում է նոր առաջարկներով զարկ տալ գործընթացին, այն «հանգեցնել» լուծման: Խնդիրը հար նույնն է. Ժիրայր Լիպարիտյանի նման ծեր աղվեսը հետաքրքիր հաղորդագրություն գցեց քաղաքական դաշտ. «Մենք համեմատել ենք ԵԱՀԿ բոլոր ժամանակների առաջարկները, այնտեղ մշտապես եղել է Լաչինի միջանցքի հարցը»: Շարունակությամբ` ռուսները դեռ կվերադառնան Լաչին: Ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ը «նոր փաթեթում». դժվար երբևէ իմանանք: Բայց որ ամերիկյան առաջարկն առնչվելու է հատկապես Լաչինի միջանցքի «կանխմանը», այն է` ռուսների այնտեղ հայտնվելուն, լինի ՀԱՊԿ «խաղաղապահի», լինի «Գյուլիստանի տեսքով», ակնառու է դառնում Սերժ Սարգսյանի կողքից քայլող Զորի Բալայան «կոդից»:
Հիմա միացնենք ծայրերը: Հասկանալի է, Սերժ Սարգսյանը Հայաստանում այն քչերից է (թույլ տանք մեզ միանշանակ ասել` միակն է), որ տիրապետում է գլոբալ խաղի կանոններին: Ասել է` ինֆորմացիային: ՈՒստի համոզված կարող ենք պնդել. նա գիտեր շախմատային այս խաղի գոնե երկու քայլը` հաստատ։
1) Հայաստանը մանևրում է Ռուսաստանի և ԵՄ-ի միջև, բայց ելքը միակն է` միանալ Մաքսային միությանը: Անկախ փաստից` սույն կառույցը ինչքան քոռ ու քաչալ է, և արդյոք կկայանա երբևէ: Կարծում ենք, Սերժ Սարգսյանի պրագմատիզմը բավական է հասկանալու, որ այդ կառույցը երբեք չի կայանալու: ՈՒստի ինչո՞ւ չանդամակցել, ինչո՞ւ նեղացնել Վլադիմիր Պուտինին, եթե ՈՒկրաինայի նման երկիրը գլուխ չի հանում Ռուսաստան կոչվող «թնջուկից»:
2) Այո, Սերժ Սարգսյանը հաստատապես տեղեկացված է եղել, որ ՈՒկրաինան նույնպես հրաժարվելու է ասոցացման համաձայնագրից, «պահանջելու» է մեկ տարի` խնդրին վերադառնալու համար… մեկ տարի հետո ՈՒկրաինայում նախագահական ընտրություններ են. Յանուկովիչը չի ազատի Յուլյային` Տիմոշենկո, Ռուսաստանը կրկին կաջակցի, Յանուկովիչը երկրորդ անգամ կընտրվի` համընթաց մտնելով Մաքսային միություն: Կկարողանա՞ Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրանում, Եգիպտոսում անսահման խնդիրներ ունեցող ԱՄՆ-Արևմուտքը ևս մի ճակատ էլ բացել ՈՒկրաինայում` կրկին «նարինջների» հեղափոխություն անելու համար: Կասկածում ենք:
Կա ևս մեկ ցավոտ հարց։ Եթե այնպես ստացվի (իսկ մենք կարծում են, որ երբեք այդպես չի ստացվի), որ ՈՒկրաինան, Մոլդովան, Վրաստանը հանկարծ, հիպոթետիկ պատկերացմամբ, անդամակցեն ՄՄ-ին (հրեն ասում են` Վիետնամն է «սկսել» անդամակցել), ասում են` Պուտինն իր նեղ միջավայրում ասել է` Ադրբեջանն այդ դեպքում ևս կգա:
Ահա և առաջացավ Զորի Բալայանի անհրաժեշտությունը, որ Ղարաբաղում նա քայլի Սերժ Ազատիչի կողքից` բոլորով դեպ Մաքսային միություն ընթացքին միանալու համար. Ղարաբաղն էլ ներառյալ:
Ահա այս հիպոտեթիկ պլան «գ»-ն էր աշխատեցնում Սերժ Սարգսյանը Ղարաբաղ այցի ժամանակ: Իսկ մնացյալ երկու պլաններն էին.
ա) Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու պնդում-առաջարկ` երեքշաբթի տեղի ունեցող Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ: Սրանից բխող.
բ) Ամերիկյան նոր առաջարկի կուլտուրական մերժում, ստատուս քվոյի, Ղարաբաղի դեֆակտո անկախ վիճակի, ազատագրված տարածքների պահպանում:
Առայժմ` և այս փուլում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ