Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ադլի Մանսուրի դժվար խնդիրները

Ադլի Մանսուրի դժվար խնդիրները
05.07.2013 | 16:21

Ի՞նչ է կատարվում Եգիպտոսում: Նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո ձերբակալված են «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարները: Բանակի հրամանատարությունը խոստանում է ուժ չկիրառել քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ, եթե նրանք ազգային անվտանգությանը չեն սպառնում: Եգիպտոսի պաշտպանության նախարար գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել է. «Բոլոր կոնֆեսիաները մեզնից սպասում են իմաստնություն, իսկական հայրենասիրություն և կառուցողական վերաբերմունք համամարդկային արժեքներին, և պահանջում են խուսափել բացառիկ կամ միակողմանի միջոցներից որևէ խմբակցության կամ քաղաքական հոսանքի նկատմամբ»: Մուհամեդ Մուրսին «Ազատություն և արդարություն» կուսակցության անդամ է, բայց գաղտնիք չէ, որ «Ազատություն և արդարությունը» «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևն է: Նախագահի պաշտոնակատար նշանակված Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը արդեն երդվել է և ստանձնել իշխանությունը, հասցրել է հայտարարել, որ առաջիկայում կանցկացնի նախագահական ընտրություններ: Բայց այդքանով հարցերը միայն սկսվում են` ե՞րբ կնշանակվեն նախագահական ընտրությունները, կանցկացվե՞ն նաև խորհրդարանական ընտրություններ: «Մուսուլման եղբայրները» կմասնակցե՞ն ընտրություններին, ընդհանրապես ի՞նչ կլինի այդ կուսակցության հետ և անձամբ Մուհամեդ Մուրսիի, կկանգնի՞ նա դատարանի առաջ իր նախորդի նման, թե՞ ոչ: Եթե այո, ի՞նչ մեղադրանքով: Առայժմ «Մուսուլման եղբայրները» շարունակում են բողոքի ցույցերը` հայտարարելով, որ Ռաիսը` Մուհամեդ Մուրսին համաժողովրդական ընտրությամբ ընտրված նախագահ է և երկրում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: «Մուսուլման եղբայրների» ղեկավարության չափավորական թևը կողմնակիցներին կոչ է անում դուրս գալ փողոց, բայց բռնության չդիմել: Ավելի արմատական թևը համոզված է, որ բանակը անօրինական է իշխանազրկել «Մուսուլման եղբայրներին» ու նախագահին: Նրանք պատրաստ են ամեն ինչ անել` ցույց տալու իրենց ուժը` գտնելով, որ իրենք շարունակում են մեծամասնություն լինել` մեռկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններում իսլամիստների օգտին քվեարկել է ընտրողների 72 տոկոսը, Մուրսիին ձայն է տվել 50 տոկոսը: Ուրբաթ երեկոյան նրանք պատրաստվում են անցկացնել բողոքի բազմահազարանոց հանրահավաքներ երկրով մեկ: Բացի ընթացիկ խնդիրները լուծելը` ամենակարևոր հարցը ևս պատասխան չունի` ի՞նչ է անելու Ադլի Մանսուրը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ