Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կառավարության ստվերայինն է լավ

Կառավարության ստվերայինն է լավ
19.03.2013 | 01:12

Կարելի էր կարծել` նոր աշխարհակարգ կերտելու ճամփին ահագին հնացել էր ոչ անհայտ Ջին Շարպի տեսությունը, որն իր փայլուն գործարկումն ապրեց ԽՍՀՄ-ի փլուզման օրերին, հետո էլ Մայդանում և վրացական «վարդերի», զուգահեռ` հարավսլավական «բուլդոզերների», ղրղզական «կակաչների» և «ուղտերի» հեղափոխությունների ժամանակ: Մանավանդ որ, «արաբական գարունը» քիչ էր մնացել ղեկավարելի քաոսը «նետեր ձորը»։
ա) Քանի որ բռնությունները մինչ օրս «արաբստաններում» չեն ավարտվում:
բ) Անարյուն, ոչ բռնությամբ հեղափոխությունների մոդերատորներն այսուհետ սոցցանցերն են:
Եվ այնուհանդերձ, ամեն նոր` լավ մոռացված հինն է: Մանավանդ մեր դեպքում. միստր Շարպի տեսությունը դեռ չի կորցրել իր արդիականությունը: Ժողովրդին թվում է, թե ինքն է մոդերատոր-օրակարգ ձևավորողը: Քաղաքացիական հասարակության ամեն անդամի թվում է, թե իր պայքարից հրես իշխանությունը վախենալու, «go home» է լինելու: Այնուհանդերձ, ասել, որ Հայաստանում ժամանակակից «դեկաբրիստները» բոլոր պարերը պարել էին, մնացել էր «սարի սմբուլը», այն է` «ստվերային-այլընտրանքային» կառավարության ստեղծումը` իր բազմահազար անդամներով, ճիշտ չէր լինի: Որովհետև տասը-«եսիմքանի» օր շարունակվող այդ բաց (ասա, այ Սերժ, ինչո՞ւ դու էլ բաց չես քննարկում քո կառավարության կազմը, ժողովուրդն իմանա, սաղ օրը մեկը մյուսին չհարցնի` հը՞, կարո՞ղ է Վովան դառնա ԱԱԾ-ներքին գործերի համաժամանակյա նախարար. չէ՜, ինչ ես ասում, նման բան հնարավոր չէ, չեն միացնելու էդ երկուսն իրար) քննարկումն էնքան կձգվի, էնքան կրքերի կհանգեցնի` «սաղին հիշիք, ինձ չիշիք» հայկական մոդուլյացիաներով, որ կմոռանանք` ինչ էինք անում, ումով էինք անում: Ինչի էինք անում: Հեղափոխություն: Գունավոր: Անբռնություն:
Ի դեպ, ինչպես նկատել եք` ի տարբերություն 2008-ի, երբ ընդդիմության պայքարն է՛լ ավելի ինստիտուցիոնալ, դաժան, բայց և հաջողված էր, այնուհանդերձ, Տեր-Պետրոսյանենց թիմը «ստվերային» կառավարություն չձևավորեց, և «step by step» մեթոդոլոգիան էր կիրառվում:
Բանն այն է, որ Ջին (էս անունն իրե՞նն է, թե մտածել են, որ էսպես ավելի լավ է` ջինը շշից հանեն, ու` պըրծ) և այսպես, Ջին Շարպի` «Առանց բռնության իշխանություն փոխելու 198 մեթոդ»` անչափ պրակտիկ աշխատության մեջ ամենավերջում` 198-րդ կետում է գրված ստվերային կառավարության մասին, թե ինչպես է այն ձևավորվում, ումով: Կարելի՞ է կարծել, որ այսօրվա ընդդիմությունը բոլոր մնացած «կետերը» պսակել է հաջողությամբ, դրա համար էլ արդեն այլընտրանքային կառավարությունն է ձևավորում, որպեսզի այդ «վտարանդի» կառավարությանը դուրսը ճանաչի, սկսի հետն «աշխատել»: Հաստատ` չէ: Բա ի՞նչ կա:
Բա էն կա, որ այդպես ավելի տպավորիչ է:
ա¤ Ժամանակը քիչ է, ավագանու ընտրությունները քթի տակ են, ժողովուրդն Ազատության հրապարակում նոսրանում է, ուսանողների, քաղաքացիական հասարակության, անհնազանդների «շարժումները» չտվեցին սպասված արդյունքները կամ էլ «այդքան արդյունք» պետք է տային, և որպեսզի ժողովրդին գամված պահես հրապարակին, հացադուլին զուգահեռ, պետք է «ձևավորել» նաև կառավարություն: Խիստ ստվերային:
բ) Դրսի խաղացողները Ազատության հրապարակի այդ «խողովակի» միջոցով միմյանց և հայոց իշխանություններին բան ունենան փոխանցելու, «ասելու»:
գ) Իր հերթին հայոց իշխանությունը բան ունենա փոխանցելու դրսի խաղացողներին. Ռուսաստանին` բա դե տեսնում ես, Արևմուտքին` բա դե տեսնում ես: Ռուսաստանին` տես ոնց է Արևմուտքը ճնշում անձս: Արևմուտքին` դե հրեն ողջամիտ Հովիկ Արգամիչը գնացել է Րաֆֆու մոտ, ողջամիտ առաջարկներ արել` ողջամիտ համագործակցության շուրջ:
Փաստորեն, բոլոր կողմերը բավարարված են (մի քանիսը` հե՛չ): Մնում է հասկանալ` մինչև ե՞րբ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ