Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Իմ անդորրը քո անդորրին վնաս չէ

Իմ անդորրը քո անդորրին վնաս չէ
15.01.2013 | 02:05

Ինչ հմայքներ ունեն 2013-ի նախագահական ընտրությունները նախորդների համեմատ: Հմայք առաջին. որքան էլ պարադոքսալ, այն կառուցված է ոչ թե «արծիվներ» և «բազեներ», հարված-հակահարված, ասիա-արաբական` «պայքար-պայքար մինչև վերջ» թեզի, այլ արևմտյան մյուս փիլիսոփայության վրա, երբ մրցակցությունը պետք է «կայանա» ցիվիլ, կարելի է ասել` նույնիսկ «գեղեցիկ» մշակութաբանության վրա։
Բժեզինսկիորեն ասած` Հայաստանում ղեկավարելի քաոսի դպրոց հիմնադրելու հայտ է ներկայացված այս անգամ: Վերջապես պետք է, չէ՞, մոռանալ, որ նույն Ռուսաստանում այդ մշակույթն ընդհանրապես շատ ավելի վաղ է ներդրվել, նույն Ելցինով, և այնտեղ մեկը մյուսին շնորհավորելու ավանդույթն արդեն քանի ընտրություն իր պտույտն է անում` չվտանգելով երկրի կայունությունը, ինչը չենք տեսնում Մերձավոր Արևելքում:
Այո, հետխորհրդային, ասիական և մերձավորարևելյան երկրների համար է նույն Արևմուտքը (Ռուսաստանի մասին այս դեպքում խոսելն ավելորդ է, որովհետև նախընտրական-հետընտրական ճնշումների սապոգային մոտիվացիաները նրան միշտ են հոգեհարազատ եղել) ընտրությունները դարձրել չպլանավորված: Որպեսզի միակ պլանավորողն ինքը լինի:
Թե ինչու է Հայաստանին երկուստեք եզակի շանս տրվել այս անգամ, պատճառները, թերևս, բազմազան են: Արևմուտքը Հարավային Կովկասում խաղաղություն է ուզում, որպեսզի կարողանա այս ձմեռ Սիրիայի հարցը վերջացնել, գարնանն սկսել լիբանանյան «գարուն», որից հետո «կգա» իրանական ամառը: Նրանց պետք է կայուն Հայաստան, որի հետ կապված արևմտյան ծրագրերը բավականին հեռահար են, ու թե հավատանք կոնսպիրոլոգիայի ուսմունքին, ապա Արևմուտքը Հայաստանում շատ բանի վրա աչք կփակի: Խոսքը վերաբերում է Հայաստանից «չեզոք գոտի» կերտելու մտորումներին: Եվ եթե անգամ Հայաստանն այս փուլում ստիպված լինի մեղրամիս սկսել Ռուսաստանի հետ Եվրասիական և Մաքսային միության հաշվով, Ռուսաստանի խոր ճնշման, գազի սակագնի բարձրացման «հրամայականի» ներքո, ապա, որքան էլ պարադոքսալ, Արևմուտքը կուլ կտա այդ հաբը ևս, որքան էլ եվրո-ամերիկացի չինովնիկները հայտարարեն, թե Եվրասիական միության հարցում իրենց մոտեցումը միայն «կամ-կամ» է:
Կա Արևմուտքի լոյալ լինելու ևս մեկ պատճառ. հետխորհրդային ինչ կարգի կառույց էլ որ ցայս ստեղծվել է, մեռելածին է եղել: Այդպիսին է ԱՊՀ-ն, դրան է վերածվում ՀԱՊԿ-ը, որից ՈՒզբեկստանը դուրս եկավ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի լոյալությանը, վերջինս, ի տարբերություն նախորդ ընտրությունների, միայնակ թողեց հայաստանյան նախագահական ֆավորիտին դարձյալ մի քանի պատճառներով. ա) ավելորդ ճնշումը տարածաշրջանային էսկալացիայի այս պայմաններում կարող էր հակառակ արդյունքի հանգեցնել (ընդ որում, մենք չենք բացառում, որ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների ջերմացումը ևս Ռուսաստան-Արևմուտք մեծ «բազարի» բաղկացուցիչներից է` Սիրիան ու Լիբանանը տալու դիմաց:
բ) Նորմալ, քչից-շատից տանելի այլընտրանք Ռուսաստանն այս անգամ չուներ:
գ) Հավատում է, որ Հայաստանն ինչ-որ «իքս» պահի կարող է և ստորագրել իր առաջարկած Եվրասիական միության փաստաթուղթը, դրա համար էլ սսկվել է:
Ընտրությունների ընթացքը ցույց կտա` Ռուսաստանն ընդունա՞կ է սսկվելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ