ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վախթանգ Դարչինյանի նոր նվաճումը

Վախթանգ Դարչինյանի նոր նվաճումը
04.11.2008 | 00:00

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
Մարզական նոյեմբերը հարուստ է միջազգային խոշոր մրցաշարերով։ Դրանցից գլխավորը Լիվերպուլում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն է, որը կմեկնարկի վաղը։ Հայաստանից ռինգ դուրս կգան Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Արթուր Գրիգորյանը (54 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Էդվարդ Համբարձումյանը (64 կգ), Սամվել Մաթոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը լավատես է։ Նրա կարծիքով՝ այն տղաները, որոնք ինչ-ինչ պատճառներով չկարողացան նվաճել Պեկինի օլիմպիական ուղեգրերը, արդեն այսօրվանից կսկսեն ճանապարհ հարթել դեպի Լոնդոն։ Թե կաշվե ձեռնոցի մեր վարպետներին դա որքանով կհաջողվի, ցույց կտան առաջիկա հանդիպումները։ Սա՝ վաղվանից, իսկ ահա նոյեմբերը սկսվեց բռնցքամարտի հայկական դպրոցի նոր փայլուն հաղթանակով։ ԱՄՆ-ի Կարսոնե քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի ABF վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հանդիպեց WBC WBA վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ...

Ինչպես միշտ, մինչ այս հանդիպումն էլ Դարչինյանը եկավ հայրենի Վանաձոր վերջին մարզումներն անցկացրեց իր առաջին մարզչի՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի մոտ։ Դարչինյանի վերադարձը չեմպիոնական պատվանդան տեղի ունեցավ այս տարվա օգոստոսին, 52,2 կգ քաշային կարգում չեմպիոնի պարտադիր հավակնորդ Վախթանգ Դարչինյանն ուժերը չափեց ռուս բռնցքամարտիկ Դմիտրի Կիրիլովի հետ, 5-րդ ռաունդի 26-րդ վայրկյանին հաղթեց նոկաուտով այդ հաղթանակից հետո հայտարարեց, որ պատրաստ է միավորիչ մրցամարտ անցկացնելու, առաջին թեթագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոններ Քրիստիան Միխարեսի Ֆերնանդո Մոնտիելի (WBO) հետ։ Վախթանգ Դարչինյանի մարտահրավերն ընդունեց մեքսիկացի բռնցքամարտիկը։
Օգոստոսի վերջերին Երանում Դարչինյանը կրկին անդրադարձավ Դոների հետ հանդիպմանը։
-Նոնիտո Դոներից կրած պարտությունը, իրոք, ուսանելի էր։ Թերս պարտության դառնությունն այնքան մեծ չլիներ, եթե մրցակիցս ուժեղ լիներ։ Նա պարզապես հաղթանակի հասավ իմ սխալի շնորհիվ։ Համոզված էի, որ նրանից շատ ուժեղ եմ, ցանկանում էի, որքան հնարավոր է, շուտ ավարտել հանդիպումը, սակայն նրա հարվածն անակնկալի բերեց ինձ... Կիրիլովի հետ մարտից հետո ես մարտահրավեր նետեցի Դոներին, սակայն առայժմ ոչ մի պատասխան չեմ ստացել։ Չեմ կարծում, թե նա կարձագանքի...
Խոսելով առաջիկա պլանների մասին՝ Դարչինյանն ասաց, որ ցանկանում է նվաճել թեթագույն քաշային կարգի բոլոր չեմպիոնական գոտիները հռչակվել աշխարհի բացարձակ չեմպիոն։
-Ինչպես գիտեք, ես աշխարհի չեմպիոն եմ եղել նա թեթագույն քաշային կարգում, եթե ինձ հաջողվի դառնալ բացարձակ չեմպիոն, կտեղափոխվեմ հաջորդ քաշային կարգ կփորձեմ այստեղ էլ դառնալ ուժեղագույնը։ Կստացվի, որ աշխարհի չեմպիոն կլինեմ երեք քաշային կարգերում, ինչը շատերին չի հաջողվում։ Բացարձակ չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո դարձյալ մարտի կհրավիրեմ Դոներին։ Կարծում եմ՝ նրա համար դա շատ գայթակղիչ կլինի, քանի որ հաղթանակի դեպքում նա կտիրի մի քանի գոտիների...
Նոյեմբերի 1-ին Վախթանգ Դարչինյանն իրականացրեց իր գլխավոր երազանքը։ Միխարեսի հետ հանդիպման առաջին իսկ ռաունդը կարող էր վերջինը լինել, սակայն ռինգի հատակին հայտնված մրցակցին փրկեց գոնգը։ Հաջորդ ութ ռաունդներն առանձնապես ոչնչով աչքի չընկան։ Հանգուցալուծումը տեղի ունեցավ 9-րդ ռաունդում, երբ նրա հաղթական բուռն գրոհից հետո մեքսիկացին երկրորդ անգամ հայտնվեց ռինգի հատակին։ Այս անգամ Դարչինյանը ռինգ դուրս եկավ գոտիով, որի մի կողմում գրված էր՝ Սպիտակ, իսկ հակառակ կողմում՝ Ռուբեն։ Սպիտակը ծնողների ծննդավայրն է, իսկ Ռուբենը՝ հայրը։ Առայժմ այս քաղաքի անունը մարզասերներին ոչինչ չի հուշում, սակայն առաջիկայում այստեղ կկառուցվի աշխարհի բացարձակ չեմպիոնի անվան մարզակումբը, որտեղ պատանիները սիրողական բռնցքամարտի գաղտնիքները յուրացնելուց հետո հնարավորություն կունենան հետագայում հանդես գալու պրոֆեսիոնալ ռինգում։
-Նախաձեռնության հեղինակն ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանն է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես էլ իմ կողմից վստահեցրել եմ, որ կօժանդակեմ բոլոր հարցերում, որպեսզի դպրոցը կառուցվի գործի բնականոն ռիթմով,- ասաց Վախթանգը։- Հիշում եմ, երբ ութ տարի առաջ Ավստրալիայում էի, սկզբնական շրջանում ոչ ոք Հայաստանի հայերի մասին ոչինչ չգիտեր, իսկ ավելի ուշ, երբ մարզական հաջողությունների հասա, թող անհամեստ չլինի, մարդիկ այժմ անսխալ գիտեն ՛ Հայաստանի տեղը, ՛ հայերի ու նրանց պատմությունը, իսկ հետագայում էլ անպայման այդ պատմության կրողները կդառնան իմ անվան մարզակումբի սաները։
Սա՝ ապագայում։ Չէ՞ որ մինչ պրոֆեսիոնալ ռինգը Վախթանգ Դարչինյանը սիրողական ռինգում անցկացրել է 169 մարտ, տոնել 162 հաղթանակ։ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտը 51 կգ քաշային կարգում երկու անգամ՝ 1998, 1999 թթ., նվաճել է Եվրոպայի գավաթը, 1998 թ. երրորդը ճանաչվել Մինսկում անցկացված Եվրոպայի առաջնությունում Չինաստանում՝ աշխարհի գավաթի խաղարկությունում, ինչպես նա ԱՄՆ-ում անցկացված «Բարի կամքի խաղերում», հաղթող ճանաչվել միջազգային բազմաթիվ մրցաշարերում, իսկ Սիդնեյում անցկացված օլիմպիական խաղերում հասել է 1/8-րդ եզրափակիչ։
Ահա այսպիսին է կաշվե ձեռնոցի 32-ամյա մեծ վարպետի անցած մարզական ուղին, ու թե մեծագույն հաղթանակների համը լիուլի վայելած մարզիկն այսօր արդեն խոսում է մեծ ռինգը թողնելու մասին, սակայն վստահ ենք, որ դա այնքան էլ շուտ չի լինի։ Չէ՞ որ «Կատաղած ցուլը», ինչպես անվանում են նրան, դեռ անելիք ունի մեծ ռինգում։ Այնպես որ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայաստանցի աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնի հաղթական ելույթներին դեռ մեկ անգամ չէ, որ ականատես կլինենք, , ամենակարորը, այս հաղթանակն անպայման իր արձագանքը կունենա Լիվերպուլի՝ Եվրոպայի առաջնության ռինգում։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5097

Մեկնաբանություններ