ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իսկ պաշտոնական Երևանը թիթեռ է նկարում

Իսկ պաշտոնական Երևանը թիթեռ է նկարում
21.03.2023 | 21:28

Ս/թ մարտի 16-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց.

«…չնայած աշխարհաքաղաքական դասավորությունների բարդությանը, բոլոր երկրները համաձայն են կառուցել Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղին»:

Տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքներն արագացնելու նպատակով նա հընթացս գործարարներին կոչ արեց միջոցներ ուղղել «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցմանը, որն Իրանի տարածքով կապահովի տրանսպորտային կապը Ռուսաստանի և Հնդկաստանի միջև:

Մեծ տեղաշարժերի ֆոնին ինչո՞վ է զբաղված Երևանը:

Ընդամենը թիթեռ նկարելով:

Երկրի ապագայի համար բախտորոշ խնդրի առնչությամբ Մոսկվայի և Թեհրանի հետ աշխատել-պայմանավորվելու փոխարեն, հիմա էլ «խաղաղության օրակարգ» թղթի կտորը պարացնելու հանգույն, Նյու-Դելիին է խնդրում «Հյուսիս-Հարավ»-ն անցկացնել Հայաստանով:

Պաշտոնական Երևանը մի՞թե չգիտե` Հնդկաստանը որքան էլ, հիշյալ «մեծ նախաձեռնությունում» կարևոր դերակատարություն ունի, այնուամենայնիվ` ո՛չ որոշիչ` Հարավային Կովկասին առնչվող հարցերում:

Հետևապես, անհրաժեշտ է պայմանավորվել ա՛յլ «խաղացողների» հետ:

Որքան էլ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տարբեր ձևաչափերում հնդիկ գործարարներին ու պաշտոնատար անձանց վստահեցնի.

« Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Եվրոպա»,- և պատրաստակամություն հայտնի աջակցելու գործընթացին, և օժանդակելու տրանսպորտային ուղու կազմակերպմանը, փաստը մեկն է.

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքն ու դրա մաս կաղմող Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնող միջանցքը ժամանակի հետ դադարում է դիտարկվել որպես հաղորդակցական ուղի, որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքով:

Իսկ նման իրողությունը ևս մեկ անգամ գրանցում է` լուրջ պարտություն:

Իշխանությունը բռնազավթած «թավիշների» հերթական ցավալի պարտությունը:

irates.am

Դիտվել է՝ 18335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ