ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Ես չեմ երազում դառնալ նախագահ

Արա ԱԼՈՅԱՆ. Ես չեմ երազում դառնալ նախագահ
24.12.2012 | 14:23

Հայկական մենթալ կոդերից, թերևս, քիչ բան է մնացել չգաղտնազերծված, մանավանդ, մայաների սադրած աշխարհի վերջի առնչությամբ համամոլորակային խուճապն էլ չսասանեց հայության հոգեբանախարսխային հատկանիշներից մեկը` անշառ երազկոտությունը:

Հայկական երազանքը սովորական չէ: Այն չի բխում երազողի մտավոր, կրթական, սոցիալական, մասնագիտական ու այլ կարողություններից: Հիմա կառարկեք, թե երազանքը հենց իր անսպասելիության ու տեսլածին լինելով է բնութագրվում: Բայց չէ, հայկական երազանքը սինխրոն երազանք չէ: Այն չի զուգորդվում իմ ու քո, բոլորիս երազանք-նպատակադրումներով:
Դրա համար էլ հայկական երազողը բողոքում է գործազրկությունից և երազում, որ դու էլ չաշխատես, քանզի հաջողել ես մի քանի աշխատանքում ներգրավված լինել: Հաջողել ես կրթվել, ճամփորդել, սոցիալական ու հասարակական դիրք ունենալ:
Հայկական երազանքը հայի երազանք չէ, այն ինքնակատարելագործող երազանք չէ, այն բարդույթավորված է ու ընդդիմադիր: Այո, հայկական երազանքն ընդդիմադիր է, ոչ թե հանուն: Այո, մեր իրականության մեջ ամենաընդդիմադիրը, թերևս, հայկական երազանքն է:
Ես քեզնից լավ տնօրեն կլինեմ, ես ավելի լավ պատգամավոր կլինեմ, որևէ գերատեսչության վարչության կամ բաժնի պետ, ես քեզնից լավ եմ գրում, ես քեզնից լավ եմ հասկանում, ես քեզնից լավ եմ լսում, քայլում, քեզնից լավ եմ երազում…
Այս ամենի ամենացայտուն օրինակը ՀՀ որոշ քաղաքացիների` նախագահ դառնալու երազանք-ցանկությունն է` էպոսա-էպիկական կերպարներից մինչև այլք: Եվ նրանք, ովքեր հրապարակավ չեն երազում ու հայտարարում նախագահ դառնալու անթաքույց, ներքին սրտամաշ երազանքի մասին, առաջիններից քիչ բանով են տարբերվում:
Ես չեմ տարբերվում, ես տարբեր եմ: Իմ նմանները կան, վստահ եմ: Ես չեմ երազել դառնալ նախագահ: Ես հայկական երազողի կարողություններ չունեմ: Իմոնք` սովորական, մարդկային ու մասնագիտական կարողություններ ու հմտություններ են:
Այո, իմ երազանքն այն Հայաստանն է, որի քաղաքացին չի երազում ՀՀ նախագահ դառնալու մասին:

Դիտվել է՝ 6682

Մեկնաբանություններ