Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵՄ` ՆԺԴԵՀԱԿԱ՞Ն ԵՄ»

«Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵՄ` ՆԺԴԵՀԱԿԱ՞Ն ԵՄ»
20.03.2012 | 00:00

ԳՈՒՐԳԵն ԱՐՍԵՆՅԱՆ
(ՄԱԿ, ԲՀԿ «ընտանիք»)


-Պարոն Արսենյան, բարով տեսանք: Ձեր դեպքում հետաքրքիր է ոչ այնքան ԲՀԿ-ի համամասնական ցուցակում լինելը, որքան ֆրազը, որ ԲՀԿ-ն լիբերալ կուսակցություն է: Իսկապե՞ս կարծում եք, որ` է՛:
-ԲՀԿ պլատֆորմի հետ ծանոթացե՞լ եք. ազատական-ժողովրդավարական, համարյա կլասիկ ծրագիր է, չէ՞: Կարդացե՛ք:
-Ինչո՞ւ ինձ նեղություն տամ, հրեն կկարդամ ՀՀԿ-ի ծրագիրը` «հա՛մ կհավատամ, հա՛մ կփոխվեմ»: Եթե ծրագրերն ու հռչակումներն են կարևոր, և ո՛չ բուն իրականությունը: Դառնանք այսօրվա համագումարին. մթնոլորտը, վերաբերմունքը, բուռն-երկարատև ծափահարությունները «ասում» էին, որ խիստ լիբերալ, պրոգրեսիվ ուժի հետ գործ ունենք: Անձի ո՜չ մի պաշտամունք:
-Եթե Դուք կարծում եք, որ կուսակցության համագումարը պետք է լինի Ձեր պատկերացումներին համապատասխան, ապա դա Ձեր խնդիրն է, սա կուսակցական միջոցառում էր, և եթե Դուք եկել եք լուսաբանելու դահլիճը ոնց էր, ինչ էր, ապա…
-Ես պետք է բազմակողմանի ինֆորմացիա «ապահովեմ», պարոն Արսենյան:
-Դա տեխնիկական մասն է: Ի վերջո, կուսակցության նախագահ Ծառուկյանն ինքը շատ խիստ գնահատական տվեց այն իրավիճակին, որն այսօր կա: Հայաստանի առջև կանգնած խնդիրները լուծման մեկ բանալի ունեն` մարդկանց տնտեսական և իրավական ազատությունների ապահովում:
-ԲՀԿ-ն ապահովելո՞ւ է այդ ազատությունները:
-Ես, կարծում եմ, որ Դուք լսեցիք իրենց հայտարարությունները:
-Հայտարարություններո՞վ է. այ, հիմա ես հայտարարում եմ, որ աշխարհի տիրակալն եմ ու ԲՀԿ-ն` յուր բոլոր բաղկացուցիչներով, իմն է, հավատացի՞ք:
-Բայց Դուք լսեցիք, չէ՞, նրանց հայտարարությունները, և նրանք ոնց որ թե հոգով էին հայտարարություն անում:
-Նեղացրիք, պարոն Արսենյան, նեղացրիք ինձ. բա ես անհոգի՞ եմ հայտարարություններ անում` հոգո՛վ, մարմնո՛վ, ամբողջ մտքո՛վ եմ անում: Թե՞ իրենց հոգին ուրիշ է: Մարմինն էլ: Էլ չեմ ասում` միտքը:
-Կարմեն, դու լսեցիր, չէ՞, նրանց հայտարարությունները. էդ հայտարարություններից հետո գործ է լինելու, չէ՞, խոսքի ու գործի վերաբերյալ դու հետո կարող ես քո կարծիքն արտահայտել, չէ՞. այն է` մի բան հայտարարեցին, մի այլ բան արեցին:
-Դե լավ էլի, պարոն Արսենյան, հիմա ի՞նչ` դառնամ ու Ձեզ հարցնեմ` ստորագրված կոալիցիոն հուշագիրը կա՞, թե՞ չկա։ Թե չկա, ինչու չեն կոալիցիայից էս մարդիկ դուրս գալիս: Էս համագումարում ընդդիմադիր ոգի-«հոգի» կա՞ր, պարոն Արսենյան:
-Կուսակցության համագումարը, էսպես ասած, հաղորդագրություն էր` ուղղված Հայաստանի բնակիչներին, որ մենք էս խնդիրները տեսնում ենք, ուզում ենք էս խնդիրները լուծել:
-Պարոն Արսենյան ջան, համագումարում ընդդիմադիր մտքեր շա՞տ հնչեցին:
-Այո՛, կային:
-Հիմա. կոալիցիայի մե՞ջ է էս կուսակցությունը, թե՞ չէ:
-Ո՞ր տեսանկյունից:
-Բոլոր` ֆաս, անֆաս, ֆորմալ:
-Ֆորմալ տեսանկյունից, կարծում եմ` այո:
-Իսկ ո՞չ ֆորմալ:
-Իսկ ոչ ֆորմալ, կարծո՜ւմ եմ…
-Իսկ բարոյակա՞ն:
-Ես կարծում եմ, որ բարոյական գնահատականները դու կտաս:
-Դե հո ես չե՞մ կարող բարոյական այդքան մեծ բեռը «կրել» իմ վտիտ ուսերին, Դուք էլ, չէ՞, վերջապես Դուք էլ եք, չէ՞, քաղաքացի:
-Որտե՞ղ ես գրելու էս նյութը:
-Որտեղ ուզեմ: Պատերին: Սրտերին: Հոգիներին: Մտքերին: Լիբերալ մարդը, պարոն Արսենյան, պետք է պատրաստ լինի բոլոր հարցերին պատասխանելու, ինձ «մի՛ ճնշեք» վերջապես: Վերջին անգամ եմ հարցնում. կոալիցիայի մեջ եղող կուսակցությունը կարո՞ղ է իրեն հարթակային ընդդիմության պես պահել:
-Ցանկացած քաղաքական կառույց, ելնելով այն խնդիրներից, որոնք ծառացել են պետության առջև, կարող է փոխել իր «հարթակային» դիրքորոշումը:
-Կեցցե՛ք: Հիմա. էն ամենը, ինչ այդ կուսակցությունը քննադատում է, ինքը պատասխանատո՞ւ է դրա համար, թե՞ ոչ:
-Մասամբ:
-Կեցցե՜ք: «Մասամբ»` շա՞տ, թե՞ «մասամբ»` քի՛չ: Ինչո՞ւ համագումարը չխոսեց էդ «մասամբ»-ից:
-Ո՞վ ասաց, որ չխոսեց:
-Չխոսե՛ց: Հիմա հաջորդ լիբերալ հարցը. Ձեր մասով ասում են, որ մեր լիբերալ Գուգոն (Դուք գիտեք և չեք կասկածում այլոց պես, չէ՞, որ ես Ձեզ որքան դրական եմ վերաբերվում. Ձեր անցած ուղին վկա, չէ՞), հիմա` ասում են, էն մեր Գուգոն ինչի՞ վեր կացավ գնաց ԲՀԿ առաջնորդին դիմավորեց, իր համագումարը կիսատ թողնելով: Դա լիբերա՞լ մոտեցում էր:
-Մենք պայմանավորվել էինք, և դա հյուրընկալության կանոնների մեջ է մտնում, երբ մարդուն հրավիրում եք ու պայմանավորվել եք, որ պետք է դիմավորեք, պետք է գնալ և դիմավորել, ի՞նչ խնդիր կա:
-Հիմա ես էլի կարող եմ հակադարձել. իսկ ինչքանո՞վ է հյուրընկալության «նորմ», երբ երկրի նախագահը նստած է, իսկ Օսկանյանը Նիկոլ Փաշինյանից բարձր, «ընդդիմադիրոտ» ռիտորիկա է կիրառում կոալիցիոն կուսակցությունում, ասես միտինգի եկած լինի, ընդ որում, դա այն ժամանակ, երբ իր կուսակցության ղեկավարը` Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը նստած են կողք կողքի` «ջան-ջիգյարի» պոզայով: Ես այս մասին Ձեզ չեմ հարցնում, որովհետև Դուք չեք պատասխանի հասցեատերը: Դառնամ Ձեզ. Դուք «հյուրընկալություն» արեցիք ՄԱԿ համագումարը կիսատ թողնելու հաշվի՞ն:
-Ես համագումարը չեմ ընդհատել, ես հինգ րոպեով ընդհատել եմ իմ ելույթը: Դա էթիկայի խնդիր էր:
-Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում. այնպես որ` մի հայտարարեք` լիբերալական-գիտահետազոտական-միտահետազոտակա՜ն:
-Ի՞նչ անեմ, հայտարարեմ` նժդեհակա՞ն եմ:
-Տո, չէ՜, է. նրանց էլ էնտեղ չունենամ...
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ