14.07.2013|
13:07
Սեպտեմբերից Եվրոպական միության երկրներում կարգելվի մենթոլով և այլ համային սիգարետների վաճառքը: Սա Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների նախաձեռնությունն է, որը, հեղինակների կարծիքով, կարող է ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց դառնալ: Որոշման նախագիծը վերջնական քվեարկության կդրվի սեպտեմբերի 9-ին, և սպասվում է, որ ողջ Եվրախորհրդարանը կողմ կքվեարկի, այսպես կոչված, սոուսացված սիգարետների դեմ: