17.07.2013|
13:15
ՙՇուրջ քսան տարուց ավելի է` բեռնատար մեքենաներ է վարում, բայց որ ավտովթարի պատճառ լինի, երբևէ չի եղել: Նա ընտանիքի շատ լավ հայր է՚,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես հորը ներկայացրեց օրերս Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթը, որն ասուլիսի էր եկել հորեղբոր տղայի` Արթուրի, հորաքրոջ աղջկա` Անահիտի, և փաստաբան Տարոն Սիմոնյանի հետ: