«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • Կոալիցիայի «ուրվականը»

    Կոալիցիայի «ուրվականը»

    21.05.2012| 12:10
    Առաջիկա օրերին, ի վերջո, պարզ կդառնա, թե որ ուժերը կոալիցիա կկազմեն: Մինչ այդ խորհրդարան անցած գրեթե բոլոր քաղաքական ուժերի «կողքով» անցնում է կոալիցիայի «ուրվականը»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում ինչպես ՀՅԴ, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հետ: Նույն աղբյուրի պնդմամբ, քննարկման առանցքում է նաև նրանց նախարարություններից մեկի՝ սփյուռքի նախարարի պորտֆելի տրամադրումը:
  • Վիգեն Սարգսյանը` ԱԺ նախագա՞հ

    Վիգեն Սարգսյանը` ԱԺ նախագա՞հ

    21.05.2012| 12:09
    Քաղաքական օրակարգում կառավարության անդամների նշանակման-ազատման մասին խոսակցություններն ընտրությունից հետո ամենաարդիականն են: Վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների քննարկումից բացի, այս օրերին քաղաքական միտքն զբաղված է նաև ապագա խորհրդարանի ղեկավարի հարցով: Շրջանառվող անունների մեջ մշտապես ամենահավանական թեկնածու է նշվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
  •  Կարեն Կարապետյանը «գնաց» և խոստացավ վերադառնալ

    Կարեն Կարապետյանը «գնաց» և խոստացավ վերադառնալ

    21.05.2012| 11:48
    Մոսկվայում գտնվելու օրերին Սերժ Սարգսյանը, բնականաբար, հանդիպել է նաև ոչ անհայտ Սամվել Կարապետյանի հետ, և, «ի շարս» այլ հարցերի, Ս. Կարապետյանը քննարկել է եղբոր ապագային վերաբերող խնդիրը ևս: Ավելին, լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է սեպտեմբերին Ռուսաստանի կողմից բարձրացվող գազի գինը կոմպենսացնելու` եղբոր ապագայի դիմաց:
  • Սերժ Ազատիչն Աղդամը գրավել է

    Սերժ Ազատիչն Աղդամը գրավել է

    21.05.2012| 11:46
    Անչափ հետաքրքիր «դիպված» է գրանցվել Պուտինի հրավիրած ԱՊՀ 20-ամյակի ճաշկերույթի ընթացքում: Չնայած հորդորին, թե «когда я ем, я глух и нем», էս ԱՊՀ առաջնորդներից մեկը գինի խմելուն զուգընթաց ասել է` հիշո՞ւմ եք, Սովետի ժամանակ մի լավ գինի կար` «Աղդամ»:
  •  «Ճոճանակ»

    «Ճոճանակ»

    21.05.2012| 11:42
    ԲՀԿ-ում դասական իմաստով երկիշխանություն է. ստվերային և` ոչ: Սպասման մի այնպիսի հիվանդություն է այնտեղ տիրում, որ մեր բոլոր «թոքախտավոր-թափանցիկ» պոետների ցավը նսեմանում է դրա դիմաց: Ինֆորմացիան ԲՀԿ-ի մասով ոչ թե վայրկյաններ, այլ եռաչափ, քառաչափ հարթություններով է փոփոխվում, և մաքոքային այդ «քաղաքականությունն» ուղղակի անհեթեթ վիճակի մեջ է դնում կուսակցությանը, որն արդեն երկու տարի «ճոճում» է թե՛ իրեն, թե՛ քաղաքական հանրությանը, անվերջ հարուցելով նույն հարցադրումը. սիրելիներ, եթե քուններդ տանում է` քնեք, սոված եք` կերեք, զի քնած ժամանակ չեն ուտում, ուտելիս էլ, մեղմ ասած, անհարմար է քնելը:
  •  ՀՀԿ-ում, ինչպես ՀՀԿ-ում

    ՀՀԿ-ում, ինչպես ՀՀԿ-ում

    21.05.2012| 11:39
    ՀՀԿ-ում ցուցակները մաքրելու գործընթացը, ի տարբերություն ԲՀԿ-ի տառապանք-մղձավանջի, խիստ սահուն և բնականոն էր ընթանում: Դրսում` դռանը, ՀՀԿ-ի «զնաչոկով», կոստյում-շալվար հագած կանգնած էր ՀՀՇ-ի Գևորիկը. նա գիտեր, որ էս «էրկու օրը» բոլոր նախարարները, հայտնի պաշտոնյաներ գալու են դիմում գրեն, ինքնաբացարկվեն, ինքը «պաչոտնի» կանգնած` պարտաճանաչ իր «գործին» էր: Երբ ներս էինք մտնում, Գևորիկը հարկ համարեց մեզ զգուշացնելու, որ ոչ միայն «զնաչոկ» ունի, այլև ՀՀԿ-ի տոմս` «ճարել եմ ընգերներիցս»:
  • «Ռուսական ֆիլմերի շաբաթ»

    «Ռուսական ֆիլմերի շաբաթ»

    21.05.2012| 06:55
    «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ Երևանում մայիսի 23-ից 28-ին կանցկացվի «Ռուսական ֆիլմերի շաբաթ»: Այս տարի կներկայացվեն 2011-ին նկարահանված տարբեր ժանրերի հինգ ռուսական ֆիլմ. Սերգեյ Մախովիկովի «Тихая застава» ռազմական մելոդրաման, Նիկոլայ Շչերբակովի «Кладоискатели» մանկական արկածային կատակերգությունը, Իգոր Չեռնիցկու «Подпоручик Ромашов» ռազմական մելոդրաման, Հայաստանում քրիստոնեության ընդունմանը նվիրված Գենադի Նովիկովի «Строгая страна» վավերագրական ֆիլմը, Դմիտրի Աստրախանի «Ночной таверны огонек» մելոդրաման: Շաբաթը կեզրափակվի «О чем еще говорят» կատակերգությամբ:
  • Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից

    Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից

    21.05.2012| 03:15
    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայիսի 21–ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։
  • Ծանոթություն ազգային խորհրդանիշերին ու տոներին

    Ծանոթություն ազգային խորհրդանիշերին ու տոներին

    21.05.2012| 03:11
    Հունիսի 1-ից հուլիսի 10-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ,Հայրենապաշտե հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպությունը կիրականացնեն ,Ազգային խորհրդանիշեր, եկեղեցական և ազգային տոներ, ծիսակատարություններ. ընդհանուր ճանաչողությունե ծրագիրը։
  • Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

    Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

    21.05.2012| 03:09
    Մայիսի 22-24-ը Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ: Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից: Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի, հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը: