«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՔՍԱՆՀԱԶԱՐՆՈՑ» ՉԷԻ ԱՍԻ, ԲԱՅՑ, ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ, ԼԱՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵ ՈՒՆԵՄ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՈՏ»

«ՔՍԱՆՀԱԶԱՐՆՈՑ» ՉԷԻ ԱՍԻ, ԲԱՅՑ, ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ, ԼԱՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵ ՈՒՆԵՄ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՈՏ»
08.10.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխխոսնակ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ
«ԻՆՁ ՀԻՆԳ ԱՆԳԱՄ ՆԱԽԱՐԱՐ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ, ԵՍ ՉԵՄ ՑԱՆԿԱՑԵԼ»
-Պարոն Բալասանյան, շնորհավորում ենք ԱԺ փոխխոսնակ ընտրվելու առիթով: Եթե մենք չգրեինք, Դուք 74 ձայն ստացողը չէի՜ք: Էնպես որ, իմացե՛ք: «Չար, նախանձ, թունավոր, անպատկառ և այդպես շարունակ» լեզուներն ասում են, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնն ընդամենը «ծաղիկներն» է, կինոն սկսելու եք ավելի ուշ, երբ փորձեք դառնալ Գյումրվա քաղաքապետ: Ճի՞շտ են սույն «չարերը»:
-Ո՛չ: Նման բան չկա:
-Չեք ուզո՞ւմ դառնալ քաղաքապետ:
-Ո՛չ, ես երբեք չեմ ուզել:
-(Վարդանիկը մազից պրծավ): Իսկ նախարար ուզո՞ւմ էիք դառնալ. էն, որ սոցապնախարար Մխիթար Մնացականյանին հանել էին, Ձեզ էին ցանկացել «դնել», Սերժ Սարգսյանը չէր համաձայնել:
-Ո՛չ: Նախարար էլ չեմ ուզել դառնալ: Ինձ, գիտեք, չէ՞, հինգ անգամ նախարար են առաջարկել, ես չեմ ցանկացել:
-ԲՀԿ նախարա՞ր:
-Ո՜չ:
-Բա՜:
-Տարբե՜ր ժամանակահատվածներում` 99-ից մինչև հիմա:
-«Ցանկացողներն» ովքե՞ր էին:
-Տարբեր:
-Ա՛յ, նայում եմ Ձեր ճակատին և այնտեղ կարդում, որ դա «Օրինաց երկիրն» է եղել, ճի՞շտ է:
-«Կայունություն» խումբն էլ է եղել:
-Նման բան չե՜մ կարդում Ձեր ճակատին: Որպես «պայծառատես», ըստ ամենայնի, դեռ կատարյալ չեմ: Այսպիսով, Դուք նախընտրում եք պառլամենտարիզմը:
-Այո՜: Հոգեհարազա՜տ է:
-Ինչո՞վ:
-Այստեղ ոնց որ թե շատ օգուտ կտամ իմ ժողովրդին, որովհետև մեծամասնականով եմ ընտրվել։ Դուք գիտեք, որ շատ հարցեր եմ բարձրացնում համայնքների հետ կապված:
-Ոչ, չգիտեմ:
-Էդ ո՞նց է եղել: Բայց երևի գիտեք, որ 2002-ին օրենք ընդունվեց աղետի գոտու վերականգնման մասին, ուր իմ մասնակցությունը նույնպես մեծ է եղել, հիմա` առաջիկայում փոփոխություն ենք կատարելու այդ օրենքի մեջ, այո, կոլեկտիվ աշխատանք եմ սիրում, եթե, իհարկե, ժողովուրդն այս անգամ էլ իր վստահության քվեն տա ինձ:
-Ասում են` ժողովուրդն այս անգամ չի տա վստահության քվե. օրերս այդ մասին մեր թերթում հրովարտակեց պարոն մարզպետը, ասելով` «դեռ հարց է` ով-ում-ուր կտանի այս ընտրությունների ժամանակ»: Ասել է` Ձեր բոլոր ձայները նա կտանի իր մոտ` մարզպետարան, ուր նրան անհամբեր սպասում է ՀՀԿ-ն:
-Ճիշտն ասած` դեռ ընտրություններին շատ կա: Նման հարցեր քննարկելն այս պահին անիմաստ չե՞ք համարում:
-Համարողը ես չեմ, Գիզիրյանն է:
-Դեռ երկո՜ւ տարի կա:
-Ինչի՞ էդպես` թաքո՜ւն, ենթատեքստային, գաղտնագրային արտաբերում. մտքներիդ մի բան կա՞:
-Ոչ մի ենթատեքստային բան էլ չկա. ընտրություններին դեռ ժամանակ կա: «Ընբես որ»` ես ընտրական շատ մեծ փորձ ունեմ:
-Ասում են` «քսանհազարնոց տղա» եք:
-«Քսանհազարնոց» չէի ասի, բայց, համենայն դեպս, լավ վստահության քվե ունեմ իմ ժողովրդի մոտ:
-«Իմ ժողովուրդ»` «մայն կամպֆ». է՜, «էդղդար» վստահության քվենե՞ր են պարպվել. հրեն` Լուժկովը Ձեզ կենդանի օրինակ. «չարերն» ասում են` Ձերն էլ կպարպվի:
-Ինչի՞ եք նրանց կարծիքը հաշվի առնում:
-Բա ո՞ւմն «առնեմ»:
-Ժողովրդինը. ես 2007 թ. ընդդիմության մեջ էի, «Օրինաց երկիրն» էլ ընդդիմության մեջ էր, ընտրվեցի, չէ՞:
-«Օրինացն» էլ ասում է` մեր ջանքերով ընտրվեց: Եվ այնուհանդերձ, Ձեր ինչի՞ն էր պետք այս ԱԺ փոխխոսնակի պաշտոնը:
-Առաջարկեցին: Կուսակցությունն առաջարկեց, ես էլ համաձայնեցի:
-«Նինան շա՞տ խնդրեց»... Ասում են` կուսակցությունում բոլորն էլ ներքին` խուլ դժգոհություն ունեն, որ Դուք, ոչ մեկ, ոչ երկուս, հո՜պլա` փոխխոսնակ դարձաք: Ինչո՞ւ դարձաք:
-Աշխատանքս տեսան, Ծառուկյանն աշխատանքս տեսա՜վ, դրա համար:
-Իսկ հիշո՞ւմ եք, որ անկախ պատգամավորներից ստորագրություն էին հավաքում, Դուք մերժեցիք Ձեր «աշխատանքը ցույց տալ ՀՀԿ-ին» ու անդամագրվել նախագահի կուսակցությանը` այսօրվա նախագահի: Չե՞ք սիրում ՀՀԿ-ին, «լիչնիյ նեպրիյա՞զն» ունեք նրանց նկատմամբ:
-Լա՜վ, էլի, պետք չէ նման պրովոկացիոն բաներ, տեսեք` ինչքան հաշտ պատասխանում եմ Ձեր հարցերին: Համերաշխ նստել ենք` էսպես: Սիրե՜լ չկա, կատեգորիա չէ քաղաքական` սիրելը, նախանձելը, չգիտեմ ինչը, կա քաղաքական տեսակետ, ծրագիր:
-ԲՀԿ-ի՞ն էլ չեք սիրում, Ծառուկյանի՞ն էլ:
-ԲՀԿ-ում եմ արդեն, ո՞նց կարող է չսիրեմ:
-Բա քաղաքական կատեգորիա է՞ սիրելը:
-Դե, ասենք, ծրագրի հետ կապված, համահունչ է: Էն գաղափարախոսությունը, որ ես ունեի, համահունչ էր. դե էլի, որ ասում է` «մեր խոսքը գործ է»:
-Մի ժամանակ էլ` «մեր խոսքն Օրինաց երկիր էր»:
-Ճիշտն ասեմ` «Օրինաց երկրի» հետ կապված ես ո՜չ մի բան չունեմ. աշխատել եմ շատ ակտիվ:
-Իրե՛նք Ձեզ հետ «բան ունեն»: Իրե՛նք Ձեզ չեն ներում:
-Ի՞նչ ասեմ, ոչինչ:
-Իրենք «զապիս» ունեն, որտեղ Դուք երդվում եք, որ երբեք-երբեք չեք դավաճանի Դուք Ձեր Նվարդին, «որքան էլ դյութես, օ՜, Շամիրամ»:
-Ոչինչ, էնտեղ բոլորն էլ երդվում են, բոլորն էլ էնտեղ երդվում են: Ի՜նչ կարող ես անել:
-«Էնտեղ»` որտե՞ղ:
-Ես չգիտեմ, իրենք ի՞նչ «զապիս» ունեն:
-Եկեղեցու: Ձեր երդումը: 2006-ին: Սևանում: Պիտի պտտեն, որ ցույց տան` ինչերի եք դուք «ունթունակ»:
-Թո՜ղ պտտեն ի՜նչ ունեն, թող պտտեն: Թող պտտեն իրենց մտքով ինչ անցնում է: Թող պտտեն: Ես որևէ վատ բան չեմ արել: Իմ սկզբունքներին չեմ դավաճանել: Ես իմ սկզբունքներին տեր եմ եղել:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ