«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ»

  «ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ»
28.06.2011 | 00:00

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Որպես հին հանրապետական, ինչպե՞ս եք վերաբերվում այն խոսակցություններին, թե խորհրդարանում ՀՀԿ-ի ցուցակը «երիտասարդացվելու» է, և հնաբնակները դուրս են մնալու։
-Այդ մոտեցմանը ծանոթ եմ։ Համամասնականի առնչությամբ կուսակցությունն իր խորհրդի նիստում որոշումներ կկայացնի, իսկ մեծամասնական ընտրակարգով կուսակցությունն ի զորու չէ որևէ որոշում ընդունելու` ով պիտի լինի կամ չլինի։ Կուսակցությունը կարող է ինչ-որ ընտրատարածքում պաշտպանել որևէ թեկնածուի, բայց անձի իրավունքների խախտում կլինի, եթե կուսակցությունը մեծամասնականների նկատմամբ վերաբերմունք ցուցաբերի։
-Փորձառուների դուրսմղման առնչությամբ ի՞նչ կասեք։
-Ճիշտն այն է, որ խորհրդարանում լինեն փորձառու մարդիկ։
-Անգամ «փորձառու» գործարարնե՞ր։
-Համամասնական ցուցակում հնարավոր են նման փոփոխություններ, բայց նրանք, ովքեր մեծամասնական ընտրակարգով են խորհրդարանում, կուսակցությունը նրանց չի կարող ասել` առաջադրվեք կամ մի առաջադրվեք։
-Տեսակետ կա, որ նոր ձևավորվող խորհրդարանում զգալի տոկոս կկազմի ՀԱԿ-ը։
-Ընդդիմությունը, կապ չունի, որ կուսակցությունները կլինեն, երկրի զարգացման գործիքներից մեկն է։ Առանց ընդդիմության իշխանությունը կվերածվի դիկտատուրայի։ Ընդդիմությունը, որպես քաղաքական կատեգորիա, միշտ էլ անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրում։ Իսկ թե խորհրդարանում քանի՞ տոկոս կկազմեն, պայմանավորված է պայքարի արդյունավետությամբ։
-Կոնգրեսը հաճախ է բարձրաձայնում, թե իրենց կրթական մակարդակն ավելի բարձր է, քան այսօրվա խորհրդարանում ներկայացված ուժերի։ ՀՀԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում աշխատելու կոնգրեսականների հետ։
-Նախ թող գան ու ապացուցեն, որ իրենք բարձր են։ Ճշմարտության չափանիշը պրակտիկան է։ Պիտի գան ու այն մտքերը, որ հասարակության առաջ ասել են, խորհրդարանում ապացուցեն։ Ասելով հո չի՞։
-Երկխոսության գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում։
-Շատ լավ։ Բոլոր տեսակի ընդդիմությունները պիտի կարողանան այս ճանապարհով գնալ։
-Ասում են` իշխանությունը կիսելու ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
-Երկխոսությունը չի պարտադրում, որ ներքին պայմանավորվածություններ լինեն։ Հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է հստակ սա նկատել։ Երկխոսությունը հենց դրա համար է։
-Իշխանությունը պատրա՞ստ է որոշ պաշտոններ զիջելու ընդդիմությանը։
-Դա կախված է ծրագրերից։ Ով կամ որ կուսակցությունը լավ ծրագիր կունենա այդ պաշտոնի համար, որը կհամապատասխանի մեր սահմանադրությանը, խնդիր չի ունենա։
-Վերջում ոչ քաղաքական հարց. ամառը որտե՞ղ եք անցկացնելու։
-Հանգստանալու երևի չգնամ, գործերը շատ են։ Շինարարության մեջ եմ։
-Ի՞նչ շինարարություն։
-Բա ստադիոնն ի՞նչ է։ Ընդհանրապես ստեղծագործական աշխատանքն էլ եմ համարում շինարարություն։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ