19.06.2012|
01:01
Թուրքիայի ներքին և միջազգային դրությունը շարունակում է խիստ հակասական մնալ, և այդ տևական իրավիճակը ճգնաժամային երևույթներ է առաջ բերում համաշխարհային տնտեսության ու քաղաքականության մեջ: Թուրքիան ձգտում է դառնալ «Մեծ Մերձավոր Արևելքի» առաջատար պետություն, նշանակալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում, կառուցում է «նոր» տարածաշրջանային քաղաքականություն, բայց շարունակում է կախում ունենալ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ հարաբերություններից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից: