ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«ԱՅԴ ՕՐԸ ՏՂԱՍ ՀԱՅՐ ԴԱՐՁԱՎ, ԻՍԿ ԵՍ` ՊԱՊԻԿ»

«ԱՅԴ ՕՐԸ ՏՂԱՍ ՀԱՅՐ ԴԱՐՁԱՎ, ԻՍԿ ԵՍ` ՊԱՊԻԿ»
21.06.2011 | 00:00

Վերջերս շատ է խոսվում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ կայացած ծեծկռտուքի մասին, որին մասնակցել են պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարեկամները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի տղան։ Թեև Ներսես Նազարյանն օրերս այդ խոսակցությունները հերքել է, այնուհանդերձ, մեր մեջ հարց առաջացավ, այդ դեպքում ո՞վ է ծեծել Առաքել Մովսիսյանի բարեկամներին։
-Այդ լուրից հետո անմիջապես կապվել եմ հիվանդանոցի և տարածքային ոստիկանության հետ և ճշտել, որ այդպիսի դեպք չի եղել։ Այնպես որ, այդ տեղեկությունն ինչ-որ մարդկանց ցանկությունն է, որ փորձում են որպես ճշմարտություն ներկայացնել,- մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ։
-ՈՒզում եք ասել` ծեծկռտուքի դեպք չի՞ եղել։ Բայց կան պնդումներ, ըստ որոնց, ծեծկռտուքի արդյունքում մարդիկ հայտնվել են հիվանդանոցում։
-Թող պնդեն, վերջերս շատերն են սիրում պնդել, հետո՞ ինչ։ Գուցե ինչ-որ վեճ եղել է։ Հիվանդանոց է, հնարավոր է ինչ-որ մարդիկ ջղաձգված լինեն, հուսահատ, և փոքրիկ խնդիրը վեճի տեղիք տա։ Սակայն դա չի նշանակում, որ ցանկացած վեճ քրեական ելք պետք է ունենա։
-Բայց Ձեր տղան այդ ժամանակ եղել է հիվանդանոցի տարածքում։ Ինչո՞ւ։
-Այդ օրը տղաս հայր դարձավ, իսկ ես` պապիկ։
-Դուք ասացիք, որ ինչ-որ մարդիկ շատ են սիրում «պնդել», կռահո՞ւմ եք, թե ովքեր են։
-Չեմ էլ ցանկանում մտածել այդ ուղղությամբ։ Երևի որոշ մարդկանց ձեռնտու է ոստիկանության անվան հետ խաղալը։
-Ինչո՞վ է պայմանավորված, ըստ Ձեզ, այդ սևեռվածությունը։ Վերջին մի քանի ամսում դա նկատելի է հատկապես Ձեր և ոստիկանապետի շուրջ խոսակցությունների առումով։
-Իմ և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարաբերությունները եղել և մնում են շատ ջերմ։ Ինչո՞ւ պետք է վատ լինի աշխատողի և վերադասի հարաբերությունը։ Ինչ-որ մարդիկ փորձում են անընդհատ խնդիրներ տեսնել իմ և գլխավոր ոստիկանապետի միջև։ Սակայն դա կմնա նրանց չիրականացած երազանքը։
-Չկարծեք` չարն եմ գուշակում, սակայն եթե մի պահ պատկերացնենք, որ այլևս այս պաշտոնը չեք զբաղեցնում, այդ դեպքում նո՞ւյնպես կասեք, որ Ձեր և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարաբերությունները լավ են։
-Իսկ ինչո՞ւ պետք է այդպես չասեմ։
-Չգիտեմ, գուցե այդ ժամանակ այլ կարծիք ունենաք, ինչպես ընդունված է` պաշտոնը կորցնելուց հետո սկսում են մեղադրել վերադասին։
-Ժամանակ է եղել, որ երկուսս էլ այլ պաշտոններ ենք զբաղեցրել, կամ պաշտոն չեմ ունեցել, միևնույն է, երբևիցե խնդիր չի եղել Ալիկ Սարգսյանի հետ, երբեք մեր լավ հարաբերությունները չեն ընդհատվել։ Այնպես որ, եթե անգամ Ձեր ասածը լինի, և ես այս պաշտոնը չզբաղեցնեմ, մեր ջերմ հարաբերությունները կշարունակվեն։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ