«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԱԿ-Ը 66 ՄԱՆԴԱՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՈՒՆԻ

ՀԱԿ-Ը 66 ՄԱՆԴԱՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՈՒՆԻ
16.03.2012 | 00:00

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
(ՀՀՇ վարչության նախագահ)


-Պարոն Մանուկյան, ինչո՞ւ է ՀԱԿ-ի ցուցակն այսքան դժվար կազմվում:
-Ինչի՞ց որոշեցիք, որ դժվար է կազմվում: Ո՞ր մեկինն է հրապարակվել, որ:
-Խնդիրը հրապարակվել-չհրապարակվելը չէ, այլ այն, որ կոնգրեսի մաս կազմող ուժերը ևս խոստովանում են, որ չի հաջողվում համաձայնության գալ, մյուսներն էլ հեռանում են` հրապարակավ իրենց տարաձայնությունների մասին հայտնելով: Ասել է` մարդկային ամբիցիաների խնդի՞ր կա:
-Ոչ: Որևէ խնդիր չկա:
-Ցուցակը ե՞րբ պատրաստ կլինի:
-Շուտով:
-Նորմա՞լ եք վերաբերվում այն հանգամանքին, որ կուսակցությունների ղեկավարներն արդեն իսկ այդ ցուցակի հետ կապված իրենց տարակարծություններն են հայտնում:
-Շատ բնական եմ համարում: Այսինքն, այդ ուժերն ինքնուրույն են, ինչը համապատասխանում է կոնգրեսի հռչակագրին: Մարդիկ կարծիք ունեն ու կարծիք են հայտնում:
-Ասել է` ՀԱԿ-ում ներքին շիկացած մթնոլորտ չկա՞:
-Ամենևին:
-Քննարկումները զուտ քաղաքական հարթությունո՞ւմ են:
-Միայն քաղաքական և ընկերական:
-Մամուլը գրում է, թե կուսակցությունների ղեկավարները, ՀԱԿ-ի անդամները Տեր-Պետրոսյանի հետ լուրջ տարաձայնություններ ունեն:
-Այդպիսի բան չկա:
-Ըստ մամուլի` Դուք ցուցակի առաջին հնգյակում եք:
-ՀԱԿ-ի ցուցակը հաստատված չէ, ու որևէ մեկը չի կարող ասել իր տեղի մասին:
-Գոնե հստակեցվա՞ծ է` ՀՀՇ-ից քանիսն են ցուցակում ընդգրկվելու:
-Շատերը:
-Անցունա՞կ հորիզոնականներում:
-Որ ինձ ասեք` որոնք են անցունակ տեղերը, կասեմ:
-Առաջին տասնյակում կամ քսանյակում:
-Ինձ համար անցունակը 66-ն է:
-Փաստորեն, ՀԱԿ-ն այդքանի հավակնություն ունի՞:
-Այո:
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ