ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Սկսվե՞ց, թե՞ ավարտվեց

    Սկսվե՞ց, թե՞ ավարտվեց

    24.01.2013| 11:36
    Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ազատվել է փոխվարչապետի պաշտոնից: Պատճառը նախագահի թեկնածու առաջադրվելու նրա մտադրությունն է, որ քննարկել է Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատները»` առանց վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ նախապես համաձայնեցնելու:
  • Պան Գի Մուն. Մալիի ռազմական գործողությունն այլընտրանք չունի

    Պան Գի Մուն. Մալիի ռազմական գործողությունն այլընտրանք չունի

    23.01.2013| 11:10
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ ներկայում Մալիի ռազմական գործողությունն այլընտրանք չունի, քանի որ երկրում գործող իսլամիստները չեն ցանկանում բանակցություններ սկսել կառավարության հետ։
  • Փոխհրաձգություն ԱՄՆ քոլեջում

    Փոխհրաձգություն ԱՄՆ քոլեջում

    23.01.2013| 11:08
    Ավելի քան երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Հյուսթոնի (Տեխաս նահանգ) քոլեջներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ուսանողների միջև ծագած վեճի արդյունքում։
  • Նեթանյահուն հաղթում է ընտրություններում

    Նեթանյահուն հաղթում է ընտրություններում

    23.01.2013| 11:06
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծել կառավարող լայն կոալիցիա։ Նշենք, որ խորհրդարանական ընտրություններում, համաձայն նախնական տվյալների, Նեթանյահուի գլխավորած աջ ուժերի ալյանսը փոքր առավելությամբ հաղթանակ է տարել։
  • Աբու Դաբին կունենա իր Լուվրը

    Աբու Դաբին կունենա իր Լուվրը

    22.01.2013| 12:18
    Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին տասնամյակներում իր ժամանցի վայրերով, առևտրի կենտրոններով կարողացել է աշխարհի տարբեր կողմերից գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: Նախորդ հրապարակումներում խոսել ենք այն մասին, թե տարեկան որքան գումար է ծախսում երկիրը զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա:
  • Ճապոնիան հետախուզական հրթիռներ կուղարկի տիեզերք

    Ճապոնիան հետախուզական հրթիռներ կուղարկի տիեզերք

    22.01.2013| 12:05
    Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել առաջիկա 5 տարիների ընթացքում ուղեծիր դուրս բերել հետախուզական 6 հրթիռ, որոնք անհրաժեշտության դեպքում թույլ կտան ձեռք բերել լուսանկարներ և այլ տեղեկություն մոլորակի ցանկացած կետից օրվա մեջ նվազագույնը երկու անգամ։ Առաջին նման սարքը տիեզերք կուղարկվի արդեն այս ամսվա վերջին։
  • Առաջիկա օրերին Չավեսը չի վերադառնա հայրենիք

    Առաջիկա օրերին Չավեսը չի վերադառնա հայրենիք

    22.01.2013| 12:04
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կրտսեր եղբայրը հերքել է իբրև թե իր տարածած այն հայտարարությունը, թե երկրի նախագահը, որ այժմ բուժվում է Կուբայում, առաջիկա օրերին կվերադառնա հայրենիք։ Չավեսի եղբոր խոսքով՝ երկրի ղեկավարի վերադարձի որոշումը պետք է կայացնեն նրան բուժող բժիշկները։
  • Օբաման երդվեց վերջին անգամ

    Օբաման երդվեց վերջին անգամ

    22.01.2013| 12:03
    Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակավ երդվել է՝ երկրորդ և վերջին անգամ ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ։ Ներկա են եղել հարյուրհազարավոր ամերիկացիներ։ Երդման ժամանակ նախագահը ձեռքը դրել է Աստվածաշնչի երկու օրինակների վրա։ Դրանցից մեկը ժամանակին պատկանում էր Աբրահամ Լինկոլնին, մյուսը՝ Մարթին Լյութեր Քինգին։
  • Ֆրանսիական ուժերը Մալիում 2 քաղաք են գրավել

    Ֆրանսիական ուժերը Մալիում 2 քաղաք են գրավել

    22.01.2013| 12:01
    Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերը Մալիի բանակի ստորաբաժանումների աջակցությամբ վերականգնել են հսկողությունը երկու առանցքային քաղաքների՝ Դիաբալիի և Դուենցայի նկատմամբ։
  • Նրանք, փաստորեն, համաձայն չե՞ն

    Նրանք, փաստորեն, համաձայն չե՞ն

    22.01.2013| 11:54
    Ղազախստանի և Բելառուսի նախագահները միմյանցից մի քանի օրվա տարբերությամբ հայտարարել են, որ եվրասիական ինտեգրումը համարում են միայն տնտեսական, այլ ոչ քաղաքական միություն: Աստանայում դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Նուրսուլթան Նազարբաևը ասել է, որ ևս մեկ անգամ ուզում է ընդգծել իր վերաբերմունքը` եվրասիական ինտեգրումը երբեք ուղղված չի եղել քաղաքական որևէ միության վերականգնմանը, առավելևս ԽՍՀՄ-ի: