-
07.02.2013|
11:48
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ստանձնելով պաշտոնը, խոստացել է աշխատել հանուն խաղաղության։ Իր երդման արարողության ժամանակ պետքարտուղարն իր առաջնահերթությունն է անվանել ժողովրդավարության պահպանումը ԱՄՆ և այլ երկրների հետագա սերունդների համար։
-
07.02.2013|
11:47
ԱՄՆ-ն խստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք պայմանավորած են Իրանում միջուկային ծրագրի իրականացման հետ։ Նոր սահմանափակումներն ուղղված են նավթի վաճառքից Իրանի եկամուտների կրճատմանը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները կրճատում են այն երկրների թիվը, որոնք կարող են նավթ գնել Իրանից։
-
07.02.2013|
11:45
Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն այսօր Բրյուսելում անցկացնելու են հանդիպում, որի ընթացքում կփորձեն հերթական անգամ համաձայնեցնել 2014-2020թթ. բյուջեն։
-
07.02.2013|
11:44
Մալիում աֆրիկյան երկրների կողմից իրականացվող ռազմական առաքելությունը հնարավորինս արագ պետք է փոխվի ՄԱԿ-ի կողմից խաղաղարար գործողության։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։
-
06.02.2013|
12:27
Անհայտ մեկը փորձել է կոշիկ նետել Իրանի նախագահ Մուհամեդ Ահմադինեժադի վրա, երբ վերջինս Կահիրեում, դուրս գալով մզկիթից, զրուցում էր մարդկանց հետ։
-
06.02.2013|
12:26
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկայում կայցելի Իսրայել, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ Նա նաև մտադիր է այցելել Հորդանան, լինել Հորդանան գետի արևմտյան ափին։
-
06.02.2013|
12:25
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Մալիում ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է մի քանի հարյուր գրոհային։ Նրա խոսքով՝ իսլամիստները փախել են Մալիի հյուսիսում գտնվող բազայից և այժմ թաքնվում են երկրի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում։
-
06.02.2013|
12:22
Չինաստանը կվերանայի Հյուսիսային Կորեային հատկացվող մարդասիրական օգնության հարցը, եթե Փհենյանը չհրաժարվի հերթական միջուկային փորձարկումներից։
-
06.02.2013|
12:19
Աշխարհի առաջնորդները «Հզբոլահ» շարժումը պետք է ճանաչեն որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այդ մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա հայտարարել է, որ «Հզբոլահն» ահաբեկչական գործողություններ է իրականացնում ամբողջ աշխարհում և ահաբեկչություններ է ծրագրում ավելի քան 20 երկրում։
-
05.02.2013|
15:31
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս։ Կահիրեում նրան դիմավորել է Մոհամեդ Մուրսին։ Սա 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի առաջնորդի առաջին այցելությունն է Եգիպտոս։