-
21.02.2013|
18:07
Դամասկոսի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով պայթուցիկը գտնվում էր ավտոմեքենայում։ Միջադեպը տեղի է ունեցել կառավարող Բաաս կուսակցության գրասենյակի մոտ։
-
21.02.2013|
12:30
Ճապոնիայում կախաղան են հանել մահվան դատապարտված երեք մարդու։ Սա 2012թ. դեկտեմբերին իշխանության եկած լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրոք իրականացված առաջին մահապատիժն է։
-
21.02.2013|
12:29
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայացրել է ամերիկյան ընկերությունների՝ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանման նոր ռազմավարական փաթեթ։ Երեկ հրապարակված ծրագիրը ներառում է համալիր միջոցառումների ցանկ, այդ թվում՝ հակերային հարձակմանը դիմագրավելու մեթոդներ։
-
21.02.2013|
12:28
Այս գիշեր ամբողջ Հնդկաստանով մեկ անցկացվող երկօրյա համընդհանուր գործադուլին մասնակցող ավելի քան 65 մարդ է ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են վանդալիզմի և անկարգությունների մասնակից լինելու համար։
-
20.02.2013|
12:45
Այսօր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։ «Ես չեմ ցանկանում լինել մի կառավարության անդամ, որի օրոք տեղի են ունենում բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև»,- հայտարարել է վարչապետը։
-
20.02.2013|
12:43
Սիրիական ընդդիմությունը հայտնում է, որ երեկ Հայլեպում հրթիռակոծության հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։ Որոշ տվյալներով՝ մահացածների կեսը երեխաներ են։ Մտավախություն կա, որ փլված շինությունների ավերակների տակ կարող են հայտնաբերվել նոր զոհեր։
-
20.02.2013|
12:38
Նախնական տվյալներով՝ Գրենադայում անցկացված ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Նոր ազգային կուսակցությունը։ Քաղաքական այս ուժի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանի բոլոր 15 տեղերը զբաղեցրել են իրենց կուսակիցները։
-
20.02.2013|
12:36
Հունաստանում այսօր պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները կանցկացնեն գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից տարվող տնտեսական ծրագրերի։
-
20.02.2013|
12:34
Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին հրաժարական է տվել այն բանից հետո երբ իրեն չի հաջողվել կազմավորել տեխնոկրատների կառավարություն։ Ջեբալին փորձում էր կազմել նոր կառավարություն՝ ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որն առաջացել էր ընդդիմության առաջնորդներից մեկի սպանությունից հետ։
-
20.02.2013|
12:32
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր պաշտոնական կայքէջում բաց նամակ է տեղադրել, որ եթե իր «աջ ձեռք» Էսֆանդիար ռահիմ Մաշեի թեկնածությունը նախագահի պաշտոնում հավանություն չստանա, ինքը կհետաձգի ընտրությունները և կշարունակի նախագահել:
ի արխիվից