-
12.03.2013|
11:49
Բուդապեշտում մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ բողոքելով Սահմանադրությունում կատարված փոփոխություններից։ Եվրամիությունը կարծում է, որ դրանք հակասում են ժողովրդավարական սկզբունքներին։
-
12.03.2013|
11:47
Աֆղանստանի հարավում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են անվտանգության համագործակցության միջազգային ուժերի 5 ծառայողներ։ Վթարի պատճառները ճշտվում են։
-
12.03.2013|
11:46
Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները երեկ Վատիկանում անցկացրել են Հռոմի Պապի ընտրություններից առաջ վերջին խորհրդակցությունը։ Մոտ 160 կարդինալներ ելույթ են ունեցել և հայտնել իրենց կարծիքը մեկշաբաթյա հանդիպումների մասին։
-
12.03.2013|
01:17
Մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա: Կարծիքները կիսվում են: ՀՀԿ-ական լավատեղյակները սողոմոնյան իմաստությամբ պնդում են` դարակազմիկ չի լինի այցը, ինչ պիտի լիներ, արդեն եղել է, ամեն ինչ կարվի առանց «շուխուրի», թող ընդդիմադիրներն ու հացադուլավորները հույսեր չփայփայեն, թե իրավիճակ է փոխվելու:
-
11.03.2013|
11:36
Հարավային Կորեան անցկացնում է հերթական զորավարժությունները, որոնց մանակցում են նաև ամերիկյան զորքերը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված է 13 հազար զինծառայող։
-
11.03.2013|
11:35
Այսօր Պապուա-Նոր Գվինեայի հյուսիսային ափին տեղի է ունեցել 6,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Լաեից, 150 կմ հեռավորության վրա։ Ցունամիի վտանգի մասին առայժմ հաղորդումներ չկան։
-
11.03.2013|
11:34
Հնդկաստանում ինքնասպան է եղել ավտոբուսի վարորդը, ով մեղադրվում էր հնդիկ ուսանողուհուն զանգվածային բռնաբարության համար։ Նախնական տվյալներով՝ Ռամ Սինգխի դին հայտնաբերվել է բանտախցում՝ կախված վիճակում։
-
11.03.2013|
11:32
Սիրիայից փախստականների թիվն ընթացիկ տարում կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել, եթե հակամարտությանը վերջ չդրվի։ Այդ մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գութերեշը։ Թուրքիա կատարած այցի ընթացքում Գութերեշը նախազգուշացրել է, որ եթե սիրիական ճգնաժամը երկարի, ապա այն Մերձավոր Արևելքի երկրներին կարող է սպառնալ սոցիալական պայթյունով։
-
10.03.2013|
20:02
Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է գործունեությունը, որպեսզի թույլ չտա դիվերսիայի կրկնություն։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ հարձակում էր տեղի ունեցել խորհրդարանի խոսնակ Յուսեֆ ալ Մագրեֆի ավտոշարասյան վրա։ Օրենսդիր մարմնի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառ է դարձել նաև այն, որ չկան բավարար պայմաններ խորհրդարանի նիստերն անցկացնելու համար։ Մամուլի ասուլիսի ընթացքում ալ Մագրեֆը հայտարարել է, որ հրաժարվում է նիստեր անցկացնել ահաբեկչության սպառնալիքի ներքո։
-
10.03.2013|
18:32
Չինաստանի իշխանությունները ներկայացրել են կառավարության բարեփոխումների լայնածավալ ծրագիր, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, նախարարների լիազորությունների ընդլայնմանն ու նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։