ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Զիմբաբվեում հանրաքվեից հետո ձերբակալություններ են կատարվել

    Զիմբաբվեում հանրաքվեից հետո ձերբակալություններ են կատարվել

    18.03.2013| 01:11
    Նախնական տվյալներով՝ Զիմբաբվեում անցկացված նոր սահմանադրական հանրաքվեի նախագիծը հավանության է արժանացել։ Այն սահմանափակում է նախագահի լիազորությունները և ընդլայնում խոսքի ազատությունը։
  • Բիրմայի նախագահն առաջին անգամ այցելում է Ավստրալիա

    Բիրմայի նախագահն առաջին անգամ այցելում է Ավստրալիա

    18.03.2013| 01:10
    Բիրմայի նախագահ Թեյն Սեյնն այս երկրի պատմության մեջ առաջին անգամ կայցելի Ավստրալիա։ Նա բանակցություններ կվարի Ավստրալիայի վարչապետ Ջուլյա Հիլարդի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Կքննարկվեն քաղաքական բարեփոխումներին, առևտրաշրջանառությանը և ներդրումներին առնչվող հարցեր։
  • Տեղի ունեցան Հռոմի Պապի առաջին կիրակնօրյա քարոզն ու աղոթքը

    Տեղի ունեցան Հռոմի Պապի առաջին կիրակնօրյա քարոզն ու աղոթքը

    18.03.2013| 01:08
    Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը հավատացյալների առջև հանդես է եկել իր առաջին կիրակնօրյա քարոզով ու աղոթքով։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ունկնդրելու էր եկել մոտ 150 հազար մարդ։ Դիմելով հավատացյալներին՝ Պապը ոչ թե կարդացել է նախապես պատրաստած ելույթը, այլ դիմել է ժողովրդին առանց թղթի։
  • Կիպրոսի նախագահը երկրի ֆինանսական ճգնաժամը համեմատել է թուրքական ներխուժման հետ

    Կիպրոսի նախագահը երկրի ֆինանսական ճգնաժամը համեմատել է թուրքական ներխուժման հետ

    18.03.2013| 01:07
    Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երկրում առաջացած ֆինանսական խնդիրները համեմատել է 1974թ. թուրքական ներխուժումից առաջացած ճգնաժամի հետ։ Նախագահի հրահանգով մեկանգամյա հարկում է իրականացվում բնակչության բանկային ներդրումներից: Եթե դեպոզիտի գումարը չի գերազանցում 100 հազար եվրոն, ապա հարկվում է դրա մոտ 6,75 տոկոսը: 100 հազար եվրոյից ավելի գումարի դեպքում հարկվում է 9,9 տոկոս։
  • Բանտարկյալը փախուստի է դիմել՝ պատանդներ վերցնելով

    Բանտարկյալը փախուստի է դիմել՝ պատանդներ վերցնելով

    17.03.2013| 16:19
    Հունաստանում բանտարկյալը քրեակատարողական հիմնարկից փախչելու ժամանակ պատանդ է վերցրել 6 մարդու՝ հսկիչների և բանտարկյալների։ Ալբանացի Ալքեթ Ռիզային, որ դատապարտվել է սպանության համար, պահանջում է իրեն ազատություն տալ՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել պատանդների հետ։
  • Վենեսուելայի ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին

    Վենեսուելայի ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին

    17.03.2013| 16:18
    Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսն անցկացրել է նախընտրական հանրահավաքներ երկրի երկու նահանգում։ Հանրահավաքներից մեկում Կապրիլեսը մեղադրել է կառավարությանը երկրում հանցավորության աճի և տնտեսական ցուցանիշների անկման համար։
  • Ինքնահրկիզվել է տիբեթցի հոգևորական

    Ինքնահրկիզվել է տիբեթցի հոգևորական

    17.03.2013| 16:17
    Չինասական Սիչուան շրջանում տեբեթցի հոգևորականն ինքնահրկիզվել է ի նշան բողոքի Տիբեթում չինական կառավարության վարած քաղաքականության։ 28-ամյա հոգևորականն իր վրա բենզին է լցրել ու հրկիզվել մենաստանի դարպասների մոտ։ Ոստիկանությունը, չնայած զոհվածի հարազատների դիմադրությանը, նրա դին վերցրել է հիվանդանոցից։
  • Չավեսին չեն զմռսի

    Չավեսին չեն զմռսի

    16.03.2013| 14:03
    Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը հայտնել է, որ նախագահ Ուգո Չավեսի դին չի զմռսվի։ Twitter-ում Վիլեգասը նշել է, որ երկրի կառավարությունը հրաժարվել է ընդունել ռուս մասնագետների առաջարկը՝ զմռսման համար Չավեսի դին 7-8 ամսով ուղարկել Ռուսաստան։ Այժմ նախկին նախագահի աճյունը գտնվում է Կարակասի ռազմական թանգարանում։
  • Կիպրոսը 10 միլիարդ եվրո օգնություն կստանա

    Կիպրոսը 10 միլիարդ եվրո օգնություն կստանա

    16.03.2013| 14:02
    Եվրագոտու և Միջազգային արժութային հիմնադրամի երկրները համաձայնության են եկել Կիպրոսին 10 միլիարդ եվրո օգնություն ցուցաբերելու հարցում։ Օգնության դիմաց Կիպրոսը պարտավորվում է կրճատել բյուջեի դեֆիցիտը, մասնավորապես, հարկերի բարձրացման միջոցով, ինչպես նաև կարգուկանոն մտցնել բանկային համակարգում։
  • Զիմբաբվեում սահմանադրական հանրաքվե է

    Զիմբաբվեում սահմանադրական հանրաքվե է

    16.03.2013| 14:00
    Այսօր Զիմբաբվեում անցկացվում է նոր սահմանադրության հանրաքվեն, որը պետք է հանգեցնի ժողովրդավարական բարեփոխումների։ Նոր սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարման ժամկետը. նախագահն ընտրվելու իրավունք ունի միայն երկու անգամ՝ 5 տարի ժամկետով։ Փաստաթուղթը նաև երաշխավորում է խոսքի ու մամուլի ազատությունը։