ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ասում են...

Ասում են...
20.12.2011 | 00:00

...թե ԱԺ պատգամավորներն այս տարի չեն ստանա ամեն տարվա իրենց «բաժին» 13-րդ աշխատավարձը: ԱԺ նախկին նախագահը ցմրուր դատարկել է «կազնան» ու հեռացել` վճարելով իր բոլոր պարտքերը ԱԺ դահլիճի շինարարներին, հետն էլ լավամարդ եղել ԱԺ աշխատակիցների մի մասի մոտ` իր հաջորդին թողնելով ավերակներ:
Կառավարությունը որևէ կերպ չի ընդառաջում ԱԺ պահանջին` հարկավոր տողով պահուստային ֆոնդից գումար տրամադրել ԱԺ «նախատոնական» և ամանորյան ծախսերի համար (հետո էլ ասում են` վարչապետն ու ԱԺ նախագահն զմիմյանս մոտ են), և պատճառաբանում է, որ այդ տողով իրենք արդեն գումար հատկացրել են (մոտ հիսուն միլիոն դրամ), ու այլևս «չունեն» տալու:
Այս լուրը խոր ըմբոստություն է առաջացրել ոչ գործարար, «ցամաք» աշխատավարձով ապրող պատգամավորների շրջանում (նրանց թիվը մոտ քառասուն է), որոնք համառորեն պահանջում են «վերադարձնել իրենց վատնված փողերը»:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ