«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
21.06.2011 | 00:00

...թե հարսանիք, կնունք-ծնունդների ժամանակ, նեղ միջավայրում Սերժ Սարգսյանին պաշտոնյաները, նաև ՀՀԿ-ականները, հաճախ են դիմում առ այն, որ իրենց դեմ «հարկավորները» մամուլում պատվերներ են իջեցնում, հոդվածներ տպագրում: Սերժ Սարգսյանը բոլորին խորհուրդ է տալիս` հանգիստ վերաբերվել այդ ամենին, երբեմն էլ` «մի կարդացեք, բանի տեղ մի դրեք» հորդոր հղում:
Վերջերս նմանատիպ մի «բողոքի» ժամանակ Սերժ Սարգսյանն արձագանքել է. բա իմ ջանը քա՞ր է, բա ես ո՞նց եմ դիմանում էսքան տարի. իմ դեմ ինչքա՞ն են գրում, իմ դեմ էլ են պատվիրում, հետո էլ իրենց սենյակներում նստում-քննարկում, ժպիտով գոհանում իրենց «գրածներից». ես բացարձակ հաշվի չեմ առնում, դո՛ւ էլ հաշվի մի առ

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ