Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Անվճար խորհուրդ

Անվճար խորհուրդ
30.08.2024 | 13:28

Փաշինյան Նիկոլը հանդես եկավ դարակազմիկ առաջարկով` «քաղաքացին պետք է 8000 դրամի ներդրում անի, ներկ առնի, հարևաններով փողոցի ցանկապատը ներկեն»:

Փաշինյան Նիկոլին անվճար խորհուրդ տամ: Վերջինս իր առաջարկին պետք է ավելացնի շատ կարևոր պայման, այն է`քաղաքացին 8000 դրամանոց ներկը պարտավոր է գնել բացառապես Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ» կոնցեռնից:

Եթե Սուքիասյաններին լավ լինի, ապա Փաշինյան Նիկոլին էլ լավ կլինի, ցանկապատն էլ գոհ կմնա:

Դե, ինձ էլ մի բան կտաք, էլի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ