Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Վաղուց այլևս չեն թաքցնում իրենց բուն նպատակը

Վաղուց այլևս չեն թաքցնում իրենց բուն նպատակը
20.04.2024 | 14:10

Նիկոլին ու իր ընտրազանգվածին ասելու բան չկա։ Իրենք վաղուց այլևս չեն թաքցնում իրենց բուն նպատակն ու մտադրությունները, անում են այն, ինչ ուզում են. հանձնում են հողեր, զոհում են զինվորների, բանտերն են նետում մարդկանց, խոշտանգում են, հալածում։

Ասելու բան կա հայի ու Հայաստանի անունից հանդես եկող, բայց այդ Հայաստանի հողերը հանձնողների ձեռքը չբռնողներին, ասելու բան կա նիկոլի արածները լեգիտիմացնողներին ու նիկոլին «պարոն վարչապետ» դարձնողներին։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ