ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները
11.04.2024 | 14:28

Ես համոզված եմ, որ ձեզանից շատերը տեղյակ են, թե՞ ինչ է նշանակում քաղաքական կազմակերպությունների կողմից փափուկ ուժի կիրառումը, բայց և այնպես, նշեմ՝ դա, ի տարբերություն կոշտ ուժի, ենթադրում է` ցանկալի արդյունքին հասնել համակրելիության և գրավչության միջոցով:

Մինչ փափուկ ուժ կիրառելը, քաղաքական գործիչները, բացահայտ և գաղտնի միջոցների կիրառմամբ, բացահայտում են բնակչության շրջանում «սոցիալական համաձայնության», ընդհանուր «հավանության» ձևավորման իրական մեխանիզմները։

Սակայն, վերջին 50 տարիների ընթացքում, գիտության զարգացման առաջընթացը աճող անջրպետ է ստեղծել սովորական մարդկանց գիտելիքների և իշխող դասակարգերի կողմից տիրապետվող և օգտագործվող տեղեկատվության միջև: Նյարդակենսաբանության և կիրառական հոգեբանության շնորհիվ համակարգն իր տրամադրության տակ ունի մարդու մասին առաջադեմ գիտելիքներ ինչպես ֆիզիոլոգիայի, այնպես էլ հոգեկանի բնագավառում: Համակարգին հաջողվել է ավելին իմանալ սովորական մարդու մասին, քան նա գիտի իր մասին: Սա նշանակում է, որ պետական համակարգն ավելի մեծ ուժ ունի և վերահսկում է քաղաքացիներին:

Խոսքս ինչ կցուցանե, ըստ ամերիկացի լեզվաբան, պատմաբան, սոցիալական քննադատ և քաղաքական ակտիվիստ Ավրամ Նոամ Չոմսկու (ծնվ.1928թ.),, գոյություն ունի մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդ:

Եվ այսպես.

Մեթոդ 1. Շեղել ուշադրությունը:

Բնակչության միտքը կառավարելու ամենապարզ և արդյունավետ միջոցը մարդկանց ուշադրությունը շեղելն է լուրջ խնդիրներից և կառավարության կողմից ընդունվող որոշումներից: Որպեսզի մարդիկ չմտածեն իշխանությունների իրական ծրագրերի մասին, լրատվամիջոցների միջոցով նրանց տրամադրվում է հսկայական աննշան, դատարկ տեղեկատվություն։ Այս տեխնիկան շատ արդյունավետ է, քանի որ մարդը սահմանափակ է կարևոր գիտելիքներ ձեռք բերելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հոգեբանությունը, ժամանակակից փիլիսոփայությունը, տնտեսագիտությունը և առաջադեմ տեխնոլոգիաները: Ընդհակառակը, նորություններ շոու բիզնեսից, սպորտից, սերիալներից, միստիցիզմից ներկայացված են ամբողջությամբ։ Շեշտը հիմնականում դրված է մարդու բնազդների արթնացման վրա, որպեսզի նա մտածի նյութական և մարմնական հաճույքների մասին: Այս դեպքում նա չի զարգանում, չի ձգտում հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում, որի արդյունքում հեշտանում է նրանց շահարկելը և կառավարելը:

Շարունակելի

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ