Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ավելի վատ սցենարներ կարող են լինել

Ավելի վատ սցենարներ կարող են լինել
16.02.2024 | 13:40

Ադրբեջանն անպատճառ մեծ և փոքր հարձակումներ է գործելու Հայաստանի Հանրապետության դեմ նաև հետագայում՝ փորձելով գրավել ու հայաթափել նորանոր տարածքներ, պատճառել մարդկային և նյութական նոր կորուստներ։ Կարճ ասած՝ Ադրբեջանը շարունակելու է շարժվել իր ավանդական հայասպան ուղեգծով։

Թուրքիան սատարելու է Ադրբեջանին և իր կողմից ՀՀ-ի վրա գործադրելու է նորանոր ճնշումներ՝ մեծ հաճույքով շարունակելով 1893-2023 թթ. անավարտ մնացած ցեղասպանության ոճիրը։

Եվրոպական «դիտորդական» (իրականում՝ հետախուզական) առաքելությունը, ՀՀ անվտանգության ապահովման տեսակետից, մեղմ ասած, փուչիկ է, որի գործունեությունը գուցեև ինչ-որ մեկին (հենց նույն Ադրբեջանին) օգուտ տալիս է, բայց՝ ոչ մեզ։

Ռուսական «դաշնակից» զորքը Հայաստանում իր պարտավորությունները, մեղմ ասած, չի կատարել ու չի էլ պատրաստվում կատարել։ Հաշվի առնելով այն, որ ռուսներն այսօր (հետո՝ չգիտենք) Ալիևի հարազատ ու իսկական ռազմավարական դաշնակիցներն են, կարող են նաև ավելի վատ սցենարներ լինել։

ԱՄՆ-ը մխրճվելու է 2024 թ. նախագահական ընտրությունների մեջ ու իբր «չի նկատելու» ադրբեջանական ներխուժումները, այսինքն, խրախուսելու է Բաքվի ցեղասպանների որդեգրած հայասպան քաղաքականությունը։

Փաշինյանը շարունակելու է հանձնողական, պառակտչական ու հակահայկական իր քաղաքականությունը, որն աստիճանաբար տանում է Հայաստանի Հանրապետության, մեղմ ասած, պաշտոնական ինքնալուծարման։

«Ընդդիմությունից» հույսեր չկան՝ մեռելից ի՞նչ հույս կարող է լինել։ Մնում է միայն տեսնենք, թե արդյոք ՀՀ պետական համակարգն ու, հատկապես, ուժային կառույցները շարունակելու՞ են շարժվել Փաշինյանի ու ՔՊ-ի գծած անմեղսունակ և ինքնասպանական ուղեգծով, թե՞ գուցե, այնուամենայնիվ, վերջապես կանգ են առնելու անդունդի եզրին ու մի ելք առաջարկեն։

Ո՞վ, ո՞ր կառույցն է հնչեցնելու փրկության և ինքնապաշտպանության փողը:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ