Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հումանիզմը քողածածկույթ է

Հումանիզմը քողածածկույթ է
11.01.2024 | 08:41

Արևմուտքում ապրող մարդու համար դժվար է պատկերացնել սեփական կառավարությունների ցինիզմը, որոնք ժամանակ առ ժամանակ ապակայունություն ու քաոս են առաջացնում աշխարհի մյուս հատվածներում` միևնույն ժամանակ հանդես գալով մարդասիրության ու բարձր արժեքների պաշտպանության դիրքերից։ Հատկապես, երբ խոսքը պրոքսի պատերազմներին է վերաբերում կամ, ինչպես բրիտանացիներն են նախընտրում, ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելուն։ Արևմուտքի հասարակությունները կառուցված են սպառողական պահանջարկի շարունակական ավելացման ու անհատական մսխման հնարավորությունները շարունակաբար ընդլայնելու գաղափարի վրա։

Խնդիրը պարզ առարկայականության մեջ է. առանց պրոգրեսի սպառողականության մասշտաբները շարունակաբար ընդլայնել հնարավոր չէ (կապիտալիզմի բովանդակությունն է այդպիսին), իսկ առանց պատերազմների` պրոգրեսը։ Դեռ Չերչիլն էր սիրում ժամանակին անընդհատ հիշեցնել, որ պատերազմները ոչ այնքան պայքարի ու նվաճելու հնարավորություն են, որքան՝ սոցիալական ու տեխնիկական պրոգրեսը խթանելու։

Իսկ հումանիզմը քողածածկույթն է, որի հետևում պլանավորվում են պրոգրեսի նախադրյալները։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ