Նիկոլ Անհողի երկու թիմակիցները՝ Ալենը և դաշնամուր «չալող» Վահագն անունով թյուրիացությունը, անդրադառնալով Արցախյան հիմնահարցին տարբեր տեսակետներ են հայտնել Արցախի հարցի լուծման ժամանակագրության առումով՝ բացահայտ ցույց տալով, որ թիմակիցներ լինելով նույն հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ հայտնելով իրենք են հայտնվում հիմար և ծիծաղելի վիճակում և փնթի են:
Այսպես, Վահագն անունով նախաԳեն ասել է.
«Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թվին»:
Իսկ Նիկոլի Ալենն էլ ասել է.
«Արցախի հարցը լուծվել է 2016 թվին»:
Հիշեցնեմ, որ սրանց ֆյուրերն էլ՝ Նիկոլ Անհողը, հետպատերազմյան երեք տարիների ընթացքում սեփական դավաճանությունը քողարկելու և Արցախը թուրքերին նվիրելու համար ի՛նչ հիմար և ապուշ մտքեր ու կարծիքներ ասես չի արտաբերել: Օրինակ, ըստ Նիկոլի, Արցախի հարցը լուծված է եղել 1996 թվից:
Արցախի հարցի լուծման պահով ամենահիմար վիճակում հայտնվել են, պարզվում է, ադրբեջանցիները, ովքեր մինչև կապիտուլյանտ Նիկոլի իշխանության գալը և Արցախյան վերջին պատերազմի սանձազերծումը և նվիրումը Բաքվին, չեն էլ իմացել կամ հասկացել, որ Արցախյան հարցը դեռ 1991 թվից կա՛մ 1996 թվից, կա՛մ էլ 2016 թվից լուծված է և շատ իզուր են 1992 թվին ստեղծվել Մինսկի խումբը, 1994 թվին ընդհանրապես ստորագրվել Բիշքեկյան փաստաթուղթը և մինչև 2018 թիվը բանակցություններ ընթացել:
Չեն «ֆայմել», որ պետք է Արցախը վերցնեին և վերջ:
Դե եկավ Նիկոլն ու՞...
Դե իսկ կապիտուլյանտ Նիկոլ Անհողին, Նիկոլի Ալենին և անկապ նախաԳեին այս լուսանկարում պատասխանում է ժողվարչապետ Նիկոլն իր 2020 թվի փետրվարի 15-ին հնարած Մյունխենյան սկզբունքներով, որոնց վրա հենց ինքը՝ Նիկոլը, իր շեֆ՝ Ալիևն ու Նիկոլի սիրած միջազգային հանրությունը թքած ունեին:
Քայլիստների այս տեքստերն ընթերցելիս և համադրելիս ասեք՝ սրանք «քաղաքական անբարոյականնե՞ր» են, թե՞՝ «ժողջանին» են էշի տեղ դրել:
Կա՞մ էլ` երկուսը միասին:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ