Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Որպեսզի ուրիշները քեզ հաշվի առնեն, պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես

Որպեսզի ուրիշները քեզ հաշվի առնեն, պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես
22.11.2023 | 07:29

Միջազգային կյանքում հարաբերությունների հիմքում ընկած է մի ընդհանուր սկզբունք, ըստ որի, չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, այլ կան մշտական շահեր։

Բայց այստեղ մի շատ կարևոր բան հաշվի չի առվնած, այն է՝ որպեսզի ուրիշները քեզ որպես բարեկամ կամ թշնամի ընդունեն ու հաշվի առնեն, դու պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես։

Այդ ինչ-որ բանը ուժն ու հզորությունն է, որոնք եթե չունես, ապա նույնիսկ քեզ հետ կապված գոյաբանական բնույթի կարևորագույն որոշումներ կայացնելիս քեզ չեն էլ նկատում, էլ չասենք քո կարծիքը գոնե ինչ-որ չափով հաշվի առնելը։

Որևէ թույլի համար ուժի ու հզորության հետ կապված մինիմալ պահանջն այն է, որ նրա հզորությունը եթե համաչափելի չէ առաջատարների հզորության հետ, ապա գոնե համաչափելի լինի նրանց հզորությունների տարբերության հետ, որի դեպքում որոշակի հավանականությամբ կուզենան թույլի հետ ուժերը միավորել՝ ավելի ուժեղի հետ հնարավոր ուժային հավասարակշռության գալու կամ նրան հաղթելու համար։

Ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում ընտրություններից հետո՝ թույլերի հետ միասին կոալիցիա կազմելով ուժային գերակշռություն ստանալ մրցակցի նկատմամբ։

Եթե այնքան հզորություն ունես, որ որևէ ուժային կոալիցիայում քեզ հետ ինչ-որ հույս կապեն, ապա դու թույլ երկիր ես, իսկ եթե այդ մակարդակին էլ չես ձգում, ապա դասական իմաստով ձախողված երկիր ես, որի գոյատևելը կդրվի խիստ կասկածի տակ։

Իսկ եթե դու նաև անհուսալի դաշնակից ես, ապա դրա հետ կապված պոտենցիալ ռիսկերը ավելի են մեծացնում քո գոյատևելու հետ կապված կասկածները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2437

Մեկնաբանություններ