Հինգ տարի առաջ դեռևս հին ու բարի ԱԺ-ն փակ քվեարկությամբ` ընդամենը 3 դեմ, 1 անվավեր և 81 կողմ ձայնով համաձայնություն տվեց տուշոնկա շոուին:
Էսօր համարյա բոլորն արդեն հասկանում ու ընդունում են, որ դա սարքովի թատրոն էր:
ՈՒ էսօր բոլորը հիշում ու դատապարտում են 99-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում կատարվածն ու Վազգենի սպանությունը, բայց քչերն են խոսում 2018-ի Հունիսի 19-ին կատարվածի մասին` երբ այդ նույն դահլիճում «սպանեցին» Վազգենի զինակից ընկերոջը:
Եվ ինչու՞ ոչ, հենց իրենց` քվեարկողների կուսակցական ու գաղափարական ընկերոջը:
Հենց էդ օրը թե՛ թուրքերը և թե՛ նրանց շահերը սպասարկող տեղական դեմքերը հասկացան, որ կարող են զանազան սարքած շոուներով շատ հեշտ մեզ խաբել ու մենք մեր իսկ ձեռքով կհանձնենք, այն ինչ իրենք ուզում են:
ՈՒ հանձնեցինք:
ՈՒ հանձնվեցինք:
ՈՒ՞… շոուն շարունակվում է:
ՈՒ ինչպես ոչ ոք մինչ օրս չխոստովանեց, ներողություն չխնդրեց ու հրապարակային չզղջաց` խաբՎելու ու Մանվելին փուռը տալու համար, այդպես էլ ոչ ոք մինչ օրս հրապարակային չզղջաց մնացած դեպքերում: Նաև Արցախը փուռը տալու համար
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Հ.Գ.
Նման շոուներով արժեզրկեցին ու մեզ զրկեցին լիքը բաներից:
2020 թ. պատերազմին գեներալ Անդրանիկ Փիլոյանին շնորհեցին Հայաստանի Ազգային Հերոսի կոչում, մեկ տարի անց «բաքսիի գործով» ձերբակալեցին ու մինչ օրս կալանքի տակ է: Հայ ժողովուրդն արդեն ունի նաև «բաքսի գողցող» Ազգային Հերոս:
Հլը ասեք` НАЦИОНАЛЬНЫЙ ГЕРОЙ!
Կամ` անգլերեն NATIONAL HERO!
Հզոր է հնչում, չէ՞...
Իսկ մեր դեպքում արդեն այդպես չի: