Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Բարոյական» ռևանշ

«Բարոյական» ռևանշ
02.10.2023 | 12:55

Ինչո՞ւ է արևմտյան երկրների փոխանցումով ՄԱԿ-ը պահանջել դեպի Արցախ այցելություն կազմակերպելու թույլտվությունը: Կարծում եմ, որ ինչ-որ բան արած լինելուց (Արցախը լքողների և մնացողների՝ եթե այդպիսիք լինեն, հումանիտար կարիքների գնահատում) բացի առկա է նաև մեկ այլ հանգամանք: Որպեսզի խեղճացված ռուսական զորախմբի զինվորների ու սպաների աչքի առաջ ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերահսկողի դերում շրջեն Արցախում, և դրա լուսանկարներն ու տեսանյութերը տարածվեն աշխարհով մեկ: Հենց դա կլինի Ուկրաինայում Ռուսաստանին տանուլ տված խաղը մեր տարածաշրջանում «բարոյապես» հետ բերելու երևույթի էությունը: Իսկ որ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինան չունի ոչ մի շանս Ռուսաստանին հաղթելու՝ արդեն խոստովանում են ոչ միայն արևմտյան ԶԼՄ-ները, այլև՝ ամերիկյան կոնգրեսականները: Ինչպես, օրինակ, ԱՄՆ-ի Միսսուրի նահանգից հանրապետական սենատոր Ջոշուա Հոուլին:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ