Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բավակա՛ն է զավզակություն անեք, պարոնայք իշխանավորներ և «ընդդիմադիրներ»

Բավակա՛ն է զավզակություն անեք, պարոնայք իշխանավորներ և «ընդդիմադիրներ»
08.09.2023 | 13:47

Եթե վերջին 2 տարում մեր վայ-իշխանությունն ու վայ-ընդդիմությունը, ՌԴ-ի կամ Արևմուտքի միջև անվերջ կողմնորոշվելու ու միմյանց կծոտելու փոխարեն, լրջորեն զբաղվեին հայոց համաժողովրդական ինքնապաշտպանության կազմակերպմամբ, ապա այսօր կունենայինք 100.000-անոց հայկական բանակ, 200.000-անոց աշխարհազոր, տասնյակ հազարավոր ԱԹՍ-ներ ու գիտակից ժողովուրդ։ Դրանից հետո վստահելի դաշնակիցներն անպայման ի հայտ կգային։

Ուրեմն, բավակա՛ն է զավզակություն անեք, պարոնայք իշխանավորներ և «ընդդիմադիրներ»։ Փրկությունը ներքին ուժերի շտապ մոբիլիզացիայի մեջ է։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ