Հիշեցնեմ, թե ովքեր են «ՀայաՔվեն» պատերազմով վախեցնող մարդասպանները: Նրանք, ովքեր.
*5000 հոգի են սպանել, որ Արցախը հանձնեն ու դեռևս չեն հրապարակել զոհվածների ամբողջական Անուն-ազգանունները։
*Բանակցություններն են տապալել, դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունները փչացրել, որ Ադրբեջանը կարողանա հարձակվել ու գրավել Հայաստանի հողերը։
*Գերիներին չեն վերադարձնում, փոխարենն ասում են, ոչինչ թող մի երկու ամիս սպասեն։ 3 տարի էղավ տանջում են:
*44 օր բոլորին ստել են, թե հաղթում ենք, որ հանձնեն Արցախը։
*Անհայտ կորածներին չեն որոնել, թողել են, որ մեռնեն անտառներում:
*Կոտրել են բանակի ողնաշարը՝ կեղծ գործեր հարուցելով, վարկաբեկելով Արցախն ազատագրած գեներալներին։
*Կոտրել են բանակը՝ կադրային ջարդ անելով։
*15 զինվորի վառել անպատշաճ կացարանում:
*Վարկաբեկել են Հայաստանի հերոսներին՝ նրանց դեմ կեղծ գործեր հարուցելով։
*Քանդել են դատական համակարգը սուտասաններին, զրպարտիչներին դատարաններ ներմուծելով, իսկ բարձր կարգի մասնագետների դեմ կեղծ գործեր հարուցել ու համակարգից զոռով հեռացրել:
*Վերացրել են հայ ժողովրդի համերաշխությունը, պառակտել ընտանիքներ, մտերիմ ընկերների թշնամացրել։
*Գործածել են Հիտլերի լեքսիկոնը հայկական ավանդական կառույցների դեմ։
*Ավտոշարասյունով սպանել են հղի կնոջ։
*Դատարանի դահլիճում բոլորիս աչքի առաջ սպանել են Արմեն Գրիգորյանին։
*Բառիս բուն իմաստով թքում են Հայաստանի քաղաքացիների վրա. և՛ կանանց, և՛ տղամարկանց:
*Զոհված զինվորների ծնողներին են նվաստացնում, պոլերով քարշ տալիս Եռաբլուրում:
*Վերացրել են հայկական ռազմավարական, մասնագիտական ինստիտուտներ, դրանց մեջ՝ գեոդեզիայի ինստիտուտը։
*Կորոնավիրուսի համաճարակի տարածողն էին իրենց բազմահազար ցույցերով Սյունիքում, երբ Իրանի սահմանը համաճարակի պատճառով փակ էր։
*Կորոնավիրուսի տարածումը գցել են էջմիածինցի կնոջ վրա, բայց իրենք էին տարածողը:
*Պատերազմի ժամանակ կանոնավոր բանակը քանդել են՝ կոչ անելով քուչում 30 հոգով հավաքվել, գնալ պատերազմ։
*Պատերազմը չեն կանգնեցրել՝ թողնելով, որ ևս հազարավորները զոհվեն, իբր թե իրենց դավաճան չասեն։
*Հայաստանի դաշնակցի մասին ստեր, ատելություն տարածելով ու իրենց նման կուսակցություններ, լրատվամիջոցներ ու անձանց խոդի գցելով՝ վերացրել է Հայաստանի պաշտպանիչ երկրորդ շերտը։
*Արգելել են Հայաստանի բարեկամներին, հայերի շահերի պաշտպանության գործիչներին մուտք գործել Հայաստան։
*Արցախի ու արցախցիների նկատամամբ համակարգային ատելություն են տարածում:
*Հանձնել են Բերձորը, Աղավնոն, պատրաստվում են հանձնել Սյունիքը՝ կրկին զոհեր տալով:
*Հանձնել են Քարվաճառն առանց կրակոցի։
*Թաքուն հանձնել են Գորիս-Կապան ճանապարհը։
*Թույլ են տվել, որ Ադրբեջանը 2022 թ. սեպտեմբերին սպանի 200-ից ավելի զինվորի ու հանձնել են Երևանի չափ տարածք։
*Կեղծել են Ազգային ժողովի ընտրությունները։
*Քրեական կեղծ գործեր են հարուցել նրանց վրա, ովքեր հաղթել են իրենց տեղական ինքնակառավարման ընտրություններում։
*Աստղաբաշխական պարգևավճաներ են բաժանում Արցախն ուրացողներին։
*Կեղծ գործեր են հարուցել Սյունիքի համայնքապետերի վրա, իսկ Գորիսի քաղաքապետը բանտից է հաղթել ընտրությունները։
*Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնած Հունգարիայի հետ վերականգնել են Հայաստանի հարաբերությունները։
*Շուշիի, Արցախի հայկական լինելը կասկածի տակ են դրել։
*Ականների քարտեզները հանձնել են Ադրբեջանին։
*Հայ անչափահաս տղային սպանած դիվերսանտներին ազատել են բանտից:
*Քրդերին դավաճանաբար հանձնել են հայերի ցեղասպան Թուրքիային։
*Հրաժարվել են 2 միլիոն հայերի ցեղասպանության ճանաչումից։
*Հայկական բնակավայրերը կոչում են ադրբեջանական տարբերակով, Էյվազլին հիշու՞մ եք։
*Բրոնեժիլետը հագին հայ երեխաներին դեմը պատնեշ են դրել, որ հանկարծ կրակեն, էրեխեքին կպնի։
*Թույլատրում են, որ Հայաստանի ազգային հերոսների անունները գրաքննեն Ֆեյսբուքում:
*Իրենց ողջ կենսագրության ընթացքում զրպարտություններ ու մուտիլովկեք են տարածել։
*Հայաստանի լավագույն գեներալներից մեկին՝ Գրիգորի Խաչատուրովին բանտում են պահում, որ եթե հարձակում լինի, չկարողանանք պաշտպանվել:
*ՈՒ հենց հիմա, երբ պատերազմով են վախեցնում մարդասպանները, 120 հազար մարդու 7 ամիս է խեղդելով սպանում են, իսկ իրենք տժժում են աշխարհով մեկ ու լափում Հայաստանը պաշտպանելու փողերը:
Եթե դավաճանները չվերացվեն, պատերազմ է լինելու: Խաղաղություն ես ուզում, սիկտիր արա դավաճաններին:
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ