Այո՛, Հայաստանում կան մարդիկ, ովքեր քաղաքական այս կամ այն որոշման բերումով դարձել են բանտարկված:
Բայց դա չէ Հայաստանի ամենամեծ ողբերգությունը:
Հայաստանում կան մարդիկ, ովքեր այս կամ այն քաղաքական որոշման բերումով բանտարկված չեն, սա է ողբերգությունը:
Երկիրը տարիներ շարունակ կերած գանձագող սրիկաները չեն կանգնել արդարադատության առաջ:
Արցախը Արդբեջան ճանաչած, բայց երեք տարի զինվորներին Ադրբեջան ուղարկած Սամոդուռը կանգնած չէ արդարադատության առաջ:
Հայկական ողբերգության ֆոնին մուլտիմիլիոնատերեր դարձած բիրդան աղեքը կանգնած չեն արդարադատության առաջ:
Հնարավոր չէ ունենալ կայացած պետություն, երբ դատական իշխանությունը ուղիղ ենթարկվում է օրվա քաղաքական ղեկավարությանը:
Արցա՞խն եք ուզում՝ պահանջեք արդարադատություն:
ՈՒզու՞մ եք Սյունիքը պահել՝ պահանջեք արդարադատություն:
ՈՒզու՞մ եք, գոնե մեկ քառակուսու վրա, ունենալ Հայկական պետություն՝ պահանջեք արդար դատական համակարգ:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ