Աշխարհի ամենաժողովրդավարական երկիր Շվեդիան, երկիր, որտեղ առաջին անգամ հիմնադրվել է օմբուդսմենի (մարդու իրավունքների պաշտպան) հաստատությունը, Թուրքիային է հանձնում Շվեդիայում ապաստան հայցած քուրդ այլախոհին։ Ահա և ձեզ ժողովրդավարությու՜ն, մարդու իրավունքնե՜ր... Բնականաբար իր այս քայլով Շվեդիան խախտում է, այսպես կոչված, միջազգային մի շարք դրույթներ:
1․ Քաղաքական հայացքները ենթադրում են, որ հետապնդումը քաղաքական է, ուստի արտահանձնումը՝ անհնարին։
2․ Եթե նույնիսկ անձի նկատմամբ մեղադրանքը քաղաքական չէ, բայց արտահանձնվող երկրում բացակայում է արդար դատավարությունը և անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, ապա արտահանձնումն անհնարին է։
Ինչպես տեսնում եք, երկու դրույթներն էլ հակասում են Շվեդիայի կողմից քուրդ այլախոհին Թուրքիա արտահանձնմանը։ Բայց Շվեդիան, տվյալ դեպքում, անտեսում է իր իսկ հռչակած արժեքները, հանուն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։
Ահա և ձեզ «ժողովրդավարություն», «մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում» և այլ բարբաջանքներ։
Ավետիք Իշխանյան