ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այլոց ինֆարկտից մահացողները. Արգամ Պողոսյան

Այլոց ինֆարկտից մահացողները. Արգամ Պողոսյան
12.09.2022 | 08:57

Իմ երջանկահիշատակ համագյուղացուց մի թևավոր խոսք է մնացել շրջանառության մեջ, որը երեկ հիշեցի «Ռուսաստանի մոտալուտ պարտությանը» սրտատրոփ սպասող և այդ պարտությունը ցնծությամբ նշելու պատրաստ հայ «արևմտամետ քյարփինջների» էյֆորիկ դրսևորումների հետ կապված: Իմ երջանկահիշատակ հայրենակիցն ասել էր. «Մի տարի ինձ ինֆարկտ խփեց՝ 4 հոգի մահացան». այսինքն, իր մահվանը սպասող 4 հոգի չեն կարողացել հաշտվել իր ինֆարկտ տանելուց հետո կենդանի մնալու մտքի հետ և, չդիմանալով «վշտի ծանրությանը», կնքել են իրենց մահկանացուն:


Այժմ, երբ Ռուսաստանին նույնիսկ «ինֆարկտ էլ չի խփել», այլ «թեթև ջերմություն» ունի, մեր «արևմտամետ քյարփինջները», բան ու գործները թողած, սպասում են նրա «մահվանը», մտածելով, որ մոտենում է իրենց աստեղային ժամը, և վերջապես իրենք կստանան իրենց երազած հնարավորությունը՝ ամբողջ ծավալով հավատարիմ շան պես ծառայելու իրենց արևմտյան տերերին և ավելացնելու իրենց հատկացվող թուլաբաժնի չափը: Բոլորի մեջ առանձնանում է մի «քյարփինջ», որի գործողությունները, նողկանքից բացի, որևէ այլ զգացում չեն առաջացնում:


Հիմա, էս երկու օրը մտածում եմ, որ սրանք ևս՝ այս «արևմտամետ քյարփինջները», երբ հասկանան, որ «Ռուսաստանի մահման մասին լուրերը սաստիկ չափազանցված էին», միգուցե չդիմանան «վշտի ծանրությանը», կիսեն երջանկահիշատակ հայրենակցիս մահը երազող այն 4 հոգու ճակատագիրը և հանկարծամահ լինեն:


P.S. Լինեն էլ լինեն, դրանից Հայ ազգն ու Հայաստանը ընդհանրապես վնաս չեն կրի, ընդհակառակը, օգուտ կլինի՝ մի քանի առանց աչք թարթելու Հայրենիքը վաճառելու պատրաստ шакал-ներ կպակասեն երկրի երեսից, անկեղծ ասած:

Դիտվել է՝ 10048

Մեկնաբանություններ