Եթե մի իշխանություն խաբում է իր հանրությանն ամենահեշտ ապացուցելի հարցերում, օրինակ, Երևանի կենտրոնում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակիցների թիվը կեղծելով, էլ ի՞նչ եք սպասում դրանից ավելի լուրջ և գաղտնի թեմաների վերաբերյալ:
Իսկ որպեսզի ինքներդ համոզվեք հանրավաքի մասնակիցների քանակի և որակի հարցում, մեկ անգամ եկեք Ֆրանսիայի հրապարակ:
Հանրահավաքի սկիզբ է հայտարարվում, օրինակ, 19:00-ն, քանակական ապոգեյին է հասնում 21:00-ին, սրանք 18:00-ին գալիս նկարում են, տարածում այդ նկարներն ու իրենք իրենց հրճվում: Ի՞նչ է սա, եթե ոչ խեղկատակություն:
Ի դեպ, կարող են, օրինակ, 13:00-ին նկարել ու անասելի բերկրանքի մեջ ընկնել: Վստահաբար, այդ ժամին ավելի քիչ մարդ կա հրապարակում:
Արսեն Ջուլֆալակյան