Ինչո՞վ գրավել մասսաներինՙ ամեն օր ասել, որ իրենք հպարտ են ու երջանիկ, որից հետո անմիջապես զրկել նրանց հպարտ ու երջանիկ լինելուց, բայց այնպես, որ երկար ժամանակ նրանց թվա, թե դեռ սավառնում են երկնքում:
Ինչպե՞ս է հաջողվել ներշնչել ինքնաբավ սնափառության զգացում, պտտեցնել գլուխները. ամեն օր ասելով՝ սիրում և խոնարհվում եմ, լինելով ճիշտ հակառակը՝ ատելով և խոնարհեցնելով:
Իսկ իրականում «մարդը խաբվեց» արտահայտություն և երևույթ չկա. մարդն ուզում է խաբվել՝ խաբվում է, չի ուզում՝ չի խաբվում. բացառիկ դյուրահավատներին չհաշված:
Հոգեբանական ճնշման փորձված մեթոդներ են՝ հիպնոսի ուսուցիչների կողմից՝ մկների վրա տասնամյակներով փորձարկված:
…
Տարիներ առաջ հիպնոսի ճանաչված մասնագետ էր եկել մեր քաղաք, որով, իբր, բուժում էր պատերազմական, այլևայլ աղետների մեջ հայտնված սահմանամերձ շրջանի բնակչությանը:
Ինձ էլ հետաքրքրեց. գնացի:
Հիպնոսիստ-բժիշկների մոտ դպրոց անցած, արտոնագրեր ստացած կնոջը չհաջողվեց թմրեցնել և քնեցնել ինձ, ի վերջո, խոստովանեց. «Ձեր մագնիսական դաշտն ավելի ուժեղ է, չեմ կարողանում դաշտ մտնել, հետ է շպրտում, դուրս եկեք, խնդրեմ, քանի դեռ ուժերս չեմ կորցրել»: ՈՒ ճանապարհեց ինձ:
Ոչ մի կերպ չկարողացա պատկերացնել, որ գտնվում եմ ծովի ափին, շնչում ալիքների ծփանքը, լսում թռչունների դայլայլն ու թարմ զեփյուռի շոյանքը դեմքիս՝ երջանիկ անրջում:
Օգուտս այն եղավ, որ հասկացա՝ ոչինչ ու ոչ մեկը չի կարող պտտեցնել գլուխս, եթե ինքս դա չուզեմ:
Բարին մեզ հետ՝ այլևս չխաբվենք և հիպնոսի չենթարկվենք:
Սա արդեն ոչ սիրուն խաբվել կնշանակի, ոչ էլ՝ շուկայի վաճառողին. երկրի ու ազգի լինելության հարցն է՝ վեր ամեն աձնականից:
Սյունեցու զրույց էր:
Իսկական սյունեցին, ոչ՝ սռի խոտը, բառը քամուն չի տալիս:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս